![]()
  Վրեժ Շահրամանյան Հարց սեքսապաթոլոգին. «Ճի՞շտ է, որ առնանդամի չափսը կարելի է որոշել ձեռքի բութ մատի չափսով»
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը: Այդ կեղծ համեմատությունը ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել տարբեր ամսագրերի և կայքերի էջերում: Սակայն ճշմարտությունն այն է, որ այդ երկու չափսերի միջև ոչ մի գիտական և ընդհանուր կապ չկա: Պետք է նշել, որ սեռական հարաբերության որակի հարցում անդամի չափսն ընդհանրապես էական նշանակություն չունի: Մտահոգության առիթ է միկրոպենիսը, որի ժամանակ անդամի երկարությունը 6 սմ-ից փոքր է: Ապացուցված է, որ հանգստի վիճակում գտնող փոքր անդամը, ի տարբերություն նույն վիճակում գտնվող ավելի մեծ անդամի, գրգռման ժամանակ ձեռք է բերում ավելի մեծ չափսեր: Այսինքն՝ «համեստ» չափսերով տղամարդիկ հաճախ կարող են ավելի շատ հաճույք պարգևել կանանց, քան նրանց «արժանավոր» եղբայրակիցները: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1222 |
| | |