Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում
 

   Սևադա Հակոբյան

Հարց

Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում, այսինքն ֆրիկցիաների սկզբում էակուլյատի մի մասը դուրս գա, այնուհետև, որոշ ժամանակ անց տեղի ունենա օրգազմ, ամբողջական էակուլացիա: Խնդիրը հետևյալն է՝ ընդհատված սեռական հարաբերությունը որպես պաշտպանական միջոց ընտրելով՝ առաջ է եկել հղիություն, սակայն էակուլյացիան տեղի չի ունեցել հեշտոցում, այդպես հնարավոր է հղիություն, ինձ ասացին, որ մաս-մաս էակուլյացիայի հնարավորություն ունի տղամարդը և դա է պատճառը հղիության, որ սկզբում էակուլյատի մի մաս է դուրս եկել, որը չեք նկատել: Ես փորձեցի համացանցում գտնել նման բան, բայց չգտա, խնդրում եմ ասել Ձեր մասնագիտական կարծիքը:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը

Առաջին հերթին պետք է ասել, որ բեղմնականխման ընդհատված սեռական հարաբերության մեթոդը քիչ արդյունավետ է և ավելին, տևական ժամանակ կիրառման պարագայում կարող է վնասել տղամարդու ներքին սեռական գեղձերի գործունեությունը՝ առաջ բերելով կոնքի խոռոչում արյան կանգային երևույթներ՝ պատճառ հանդիսանալով տարաբնույթ ֆունկցիոնալ և օրգանական խնդիրների: Այս մեթոդը չի խրախուսվում սեքսոլոգների կողմից նաև այն պատճառով, որ ավելորդ լարվածություն է առաջացնում ամուսինների մոտ, ինչը կարող է խոչընդոտել լիարժեք հոգեսեքսուալ բավականության ստանալը: Սեռական գրգռման ժամանակ տղամարդու սերմնաբջիջները դուրս են բերվում հիմնականում էակուլյացիայի ժամանակ՝ օրգազմի պրոցեսում ակտիվ մեխանիզմով, սակայն մինչև դա հնարավոր է սերմնաբջիջների պասիվ արտահոսք, ինչը կարող է հղիության պատճառ հանդիսանալ: Հնարավոր է նաև տղամարդը չկարողանա իրապես զգալ սերմնաժայքման սկիզբը և էակուլյատի առաջին չափաբաժինը (որում ամենաշատն է սերմնաբջիջների քանակը) անցնի կնոջ սեռական ուղիներ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: Davbad (19.11.2015) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 696 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ