![]() Աշխարհի վերջի մասին բազմաթիվ տեսություններ կան: Աստղագետները և էքստրասենսները առանց հոգնելու անընդհատ նորանոր սարսափելի կանխատեսումներ են անում, ինչի հետևանքով նյարդերից թույլ մարդիկ խուճապի են մատնվում: Դևիդ Միդի կարծիքով՝ ամիսներ հետո մեր մոլորակը կկործանվի: Նիբիրու միստիկական մոլորակը կբախվի մեր երկրին, և կոչնչանա ամեն կենդանի արարած: Ամերիկացին պնդում է, որ կործանումից առաջ արևի ամբողջական խավարում կլինի, ինչը թույլ կտա տեսնելու Նիբիրուն, որ մինչ այժմ ոչ մի աստղագետի չի հաջողվել տեսնել: Միդը նույնիսկ մեջբերում է անում Աստվածաշնչից՝ ի հաստատումն իր տեսության,- գրում է EnterTrain-ը: Չնայած այն բանին, որ ՆԱՍԱ-ն այդ միստիկական մոլորակի հետքն անգամ չի գտել և Միդի տեսությունը ֆեյք է համարում, մարդկանցից շատերը հուսահատորեն հավատում են դրան: Միդը վստահ է, որ Նիբիրուն ենթարկվում է ձգողականության ուժին, ինչի միջոցով կապված է Արևի և Երկրի հետ, իսկ չի երևում, որովհետև շատ սուր անկյան տակ է շարժվում: Միդը ավելի վաղ էր կանխագուշակել Երկիր մոլորակի կործանումը, սակայն հետո նա տեղափոխեց ժամկետները: Ըստ նրա՝ կործանումին կնախորդի «հսկա ամերիկյան խավարումը»: Ըստ նրա՝ խավարումը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 21-ին: Այն պատմության մեջ ամենամեծ խավարումը կլինի: Դրանից հետո հնարավոր չի լինի կանխել աշխարհի վերջը: Սեպտեմբերի 23-ին երկնքում կերևա Նիբիրու մոլորակը, որը կմոտենա մեզ տիեզերական արագությամբ: Պատմության ավարտը նշանակված է հոկտեմբերին: Միդը հղում է կատարում Հին Կտակարանի Յեսայի մարգարեի գրքի 13-րդ գլխին. «Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, իբրև զորավոր ավերում գալիս է, որ երկիրն ավերակ անե, և նորա մեղավորներին բնաջինջ անե նորանից, և կխավարեն երկնքի աստղերը ընդմիշտ»: Տեսաբան Դևիդ Միդը նույնիսկ դրա մասին գիրք է հրատարակել՝ «Իքս մոլորակը. ժամանումը 2017թ.»: Նա նաև համացանցում էջ է բացել, որտեղ նկարագրում է գալիք իրադարձությունները: Գիտությունը և առողջ միտքը թելադրում են, որ Միդը սովորական խաբեբա է, որ խաղում է մարդկանց կրոնական զգացմունքների վրա: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 360
| | |