![]() Սոսինձն հրաշալի ապրանք է, եթե իհարկե այն չի թափվել ձեր հագուստին ու կեղտաբծեր չի թողել: Դրանց դեմ փորձել են պայքարել մեզնից շատերը, սկայն մեծ մասամբ այդ պայքարն ավարտվում է անհաջողությամբ: Domotvetov կայքը ձեզ ներկայացնում է մի քանի պարզ մեթոդներ՝ սոսնձի հետքերից ազատվելու համար:
Եթե սոսինձը թափվելուց մի քանի օր է անցել, ապա անօգուտ է որևէ քայլ անել՝ դրանից ազատվելու համար, իսկ եթե հետքը մի քանի ժամվա պատմություն ունի, ապա կարող եք այն մաքրել որակյալ ացետոնով, բայց եթե հագուստը սինթետիկ կտորից է, ավելի լավ է չփորձեք այն, քանի որ կկայքայի հագուստը: Սոսինձը թափվելուց հետո 1 ժամվա ընթացքում կարող եք տեղավորել հագուստը սառցախցիկում, թողնել այնտեղ 10-12 ժամ, հետո հանել, գցել եռացրած ջրի մեջ, դուրս բերելուց հետո այն պետք է հեշտությամբ պոկվի: Եթե սոսինձը չինական արտադրության է, ապա այն կորցնում է իր ուժը եռացրած ջրում, եռացրեք հագուստը, այնուհետ մաքրեք հետքը: Բամբակյա հագուստը կարող եք փորձել մաքրել սոսնձից՝ օճառի փրփրաջրի մեջ ընկղմելով, այնուհետ ացետոնի կամ ացետոնային այլ լուծույթի միջոցով: Հիպերմարկետներում ու սուպերմարկետներում մեր օրերում վաճառում են քսուկներ՝ անտիսոսինձ անունով, որը նախատեսված է հատուկ նման հետքերից ազատվելու համար:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 8457 |
| | |