![]() 1. Պանրի անհրաժեշտ մասը փաթեթով կտրիր: Եվ այն դեն չնետես՝ օգտագործիր որպես մնացած պանրի ծածկոց: 2. Հավի ձվերի վրա բուսական յուղ քսիր: Նախքան սառնարն դնելը, այդպես դրանք 3-4 շաբաթով ավելի երկար թարմ կմնան: 3. Կոճապղպեղը թեյի գդալով մաքրիր: 4. Որպեսզի կտրված տորթը չկոշտանա… …կտրված մասերի վրա հաց դիր: 5. Կիտրոնն ատամի փայտիկով ծակիր և թեթևակի սեղմիր Հնարքը գործում է բաղադրատոմսերի դեպքում, երբ միայն մի քանի կաթիլ կիտրոնի հյութ է պահանջվում: Հետո անցքը սկոտչով փակիր և կիտրոնը սառնարան դիր: 6. Մայոնեզի մնացորդներով տարայի մեջ մի քիչ քացախ ավելացրու: Նաև ձիթապտղի յուղ և համեմունքներ՝ աղցանի համար հիանալի համալրում կստացվի, միաժամանակ տարան կմաքրես: 7. Թարմ հատապտուղները թրջիր քացախով թույլ լուծույթի մեջ: Որպեսզի չբորբոսնեն: 8. Սոխը և սխտորը պահիր ծակոտկեն թղթե փաթեթներով: Առնվազն 2 ամիս չեն փչանա: 9. Կտրած ավոկադոն պահիր մի կտոր սոխի հետ: Այդպես այն չի սևանա: Այլընտրանքային տարբերակ՝ ավոկադոյի վրա խնձորի քացախ ցանիր: 10. Խնձորն ու կարտոֆիլը միասին պահիր: Կարտոֆիլը չի ծլի: 11. Nutella-ի մնացորդներով տարայի մեջ տաք կաթ լցրու: Լավ թափահարիր և տաք շոկոլադ կստանաս: 12. Մանգոն մաքրելու հրաշալի միջոց: 13. Անանասը գլխիվայր պահիր: Այդպես այն ավելի շուտ կհասունանա: Չմոռանաս տերևները կտրել: 14. Նեխուրը փայլաթիթեղի մեջ պահիր Այդպես այն մեկ ամիս թարմ կմնա: Նույն հնարքը գործում է բրոկոլիի դեպքում: 15. Գետնանուշի կարագով տարաները ևս գլխիվայր պահիր: Ավելի հեշտ կլինի տարայից հանել: 16. Բանանների կցամասը սկոտչով փաթաթիր: 3-5 օր ավելի ուշ կսկսեն սևանալ: 17. Դեն մի նետիր դեղնող կանաչին: Մանր կտրտիր, խառնիր ձիթապտղի յուղին, խառնուրդը լցրու սառույցի կաղապարի մեջ, կկարողանաս օգտագործել մածուկի և տարատեսակ աղցանների մեջ: 18. Հազարը թղթե փաթեթի մեջ պահիր: Սառնարան դնելուց առաջ, իհարկե: Անպետք տերևները մի կտրիր, այդպես միջուկն ավելի երկար ժամանակ թարմ կմնա: 19. Չորացած չիփսերը և կրեկերները կարելի է կյանքի վերադարձնել: Դնելով միկիրոալիքային վառարանի (կամ ջեռոցի) մեջ: 20. Նույն ջեռոցում կարելի է արագացնել բանանի հասունացումը: 21. Պիցցան թավայով տաքացրու: Կեղևի միջի յուղը կվերադարձնի նախկին ճռթճռթանությունը: 22. Խոհանոցային կոճակ օգտագործիր, որ խաշած ձուն ավելի հեշտ մաքրվի: 23. Ձուն ինտենսիովորեն թափահարիր 2-3 րոպե: Հետո խաշիր՝ կստացվի իսկական ոսկե ձու: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 494
| | |