Մի չարագուշակ գիշեր երիտասարդ զույգը սիրով էր զբաղվում...
 

   

23-ամյա Քեթի Վիդոուսոնի կյանքը գործնականում անամպ էր: Երիտասարդ գեղեցկուհին արդեն հինգուկես տարի ընկեր ուներ: Քեթին և Դինը փոքր տղա ունեին: Մի չարագուշակ գիշեր երիտասարդ զույգը սիրով էր զբաղվում: Ըստ ամենայնի, սիրելիիւն կապելիս Դինը շատ էր ձգել պարանը, այն քերծել էր կնոջ դաստակը:

Հաջորդ օրը Քեթին սիրելիին ասաց, որ դաստակը ցավում է: Դինը պնդեց, որ նա բժշկի գնա: Ցավոք, այդ օրը հիվանդներին ընդունում էր բժիշկ-պրակտիկանտ, որը 4 ամիս առաջ էր Հնդկաստանից Բրիտանիա գնացել,- գրում է EnterTrain-ը:

Ըստ ամենայնի, բժշկին շփոթեցրց այն, որ կինն ինքնուրույն իր աշխատասենյակ մտավ և լավ տեսք ուներ: Իրավիճակը չքննելով՝ բժիշկը Քեթիին դաստակի ձգում ախտորոշեց և զույգին տուն ուղարկեց:

Հաջորդ օրն իրավիճակը լրջորեն վատացավ: Կինը չէր կարողանում ձեռքը շարժել, այն լրջորեն ուռել էր, սարսափելի տեսք ուներ: Դինը շտապօգնություն կանչեց:

Հիվանդանոցի ճանապարհին Քեթին սրտի նոպա ունեցավ, հիվանդանոց հասնելուց կարճ ժամանակ անց մահացավ:

Պարզվեց՝ նրա մահվան պատճառը նեկրոտիկ ֆասցիիտն էր: Ըստ ամենայնի, վարակ առաջացնող բակտերիաներն ընկել էին դաստակի վերքի մեջ: Անփորձ բժիշկը չկարողացավ վաղ փուլում ախտորոշել սարսափելի հիվանդությունը, երբ այն դրսևորվում էր միայն ցավով և թույլ տենդով:

Քեթիի ընտանիքը պահանջներ ներկայացրեց հիվանդանոցին: Ներքին հետաքննությունը ցույց տվեց՝ ամբողջ մեղքն իսկապես պրակտիկանտինն էր: Եթե նրան առաջին օրը հոսպիտալացնեին, նա ողջ և առողջ կլիներ:


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Davbad (16.08.2017)
Դիտումներ: 452 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ