Kiss.am «...Նրան ընդհանրապես չեն հետաքրքրում իմ ցանկությունները»:
Երիտասարդ զույգերից քչերը չէ, որ հայտնվել են այսպիսի իրավիճակում: Երիտասարդ ամուսիններին օգնելու, նրանց ընտանիքը քայքայումից փրկելու և հարաբերություններում նախկին բարյացակամությունն ու վստահությունը վերականգնելու ակնկալիքով փորձենք պարզաբանել միջամուսնական կոնֆլիկտների առաջացման պատճառները և նշել դրանց հաղթահարման ուղիները: ![]() Միջամուսնական կոնֆլիկտների վերաբերյալ հոգեբանական նկատառումներ` ըստ Ալբերտ Նալչաջյանի Միջամուսնական կոնֆլիկտների առաջացումն ավելի հավանական է դառնում հետևյալ դեպքերում. ա/ ամուսինները տարածականորեն շատ մոտ կամ շատ հեռու են իրենց ծնողների ընտանիքներից, բ/ ամուսինների կրթական մակարդակը շատ տարբեր է, գ/ կախում ունեն ծնողների ընտանիքներից մեկից կամ երկուսից էլ, դ/ եթե ամուսնացել են ծանոթանալուց հետո շատ կարճ կամ շատ երկար ժամանակ անց, ե/ հղիությունը սկսվել է մինչև ամուսնանալը կամ ամուսնության առաջին տարվա ընթացքում, զ/ ամուսինները զգայուն չեն միմյանց սեռական ցանկությունների նկատմամբ, է/ կնոջ կամ տղամարդու դերը ընտանիքում նրանց համար տհաճ է, ը/ ծնողների ընտանիքները կայուն չեն եղել, թ/ ամուսինների միջև կան ռասայական, ազգային, կրոնական, դասակարգային տարբերություններ... Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան կոնֆլիկտները Կետ առ կետ կարդացե՛ք կոնֆլիկտների համար «նպաստավոր» այս նախապայմանները և հերթով նշե՛ք, թե ձեր ընտանիքում որոնք են առկա, հետո մտածե՛ք դրանք հնարավորինս հաղթահարելու մասին: Ամուսիններն ամենից առաջ պետք է իմանան, որ ամուսնությունից չի կարելի չափազանց մեծ սպասումներ ունենալ: Պետք է իմանալ նաև, որ անկոնֆլիկտ, կատարելապես ներդաշնակ ընտանիքներ չեն լինում: Երբ ամուսինների միջև վեճ է ծագում, նրանցից ոչ մեկը չպետք է հապճեպ եզրակացության հանգի, թե իբր մյուսն իրեն չի սիրում, և իր ամուսնությունն անհաջող է: Կոնֆլիկտներին նպաստող սխալ ենթադրություններից մեկն էլ այն է, թե իբր ամուսինն այլևս չի կարող փոխվել: Այս կարծիքները նպաստում են կոնֆլիկտների ծագմանն ու խորացմանը, ավելացնում լարվածությունն ու հիասթափությունը: Ամուսինների միջև ծագած կոնֆլիկտները հաղթահարելու համար հոգեբանները մի քանի խորհուրդ են տալիս: ![]()
Подпишитесь на доски (Ընտանիք) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2011 |
| | |

