Կնոջ նկատմամբ տղամարդու զգացմուքների մասին է վկայում նրա ձայնի տեմբրը
 

   Mail Online

Բոլոր այն կանայք, ովքեր ցանկանում են իմանալ, արդյոք տղամարդը իրականում հետաքրքրված է իրենով, թե ոչ, ուսումնասիրողները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ թե այն հանգամանքին, թե ինչ է ասում տղամարդը, այլ թե ինչպես է նա դա ասում:

 

Կնոջ նկատմամբ տղամարդու զգացմուքների մասին է վկայում նրա ձայնի տեմբրը

 

Այն կնոջ հետ, ում տղամարդը գրավիչ է համարում, խոսում է այնպես, ինչպես խոսում են երեխայի հետ՝ երկարացնելով: Ընդ որում, տղամարդը փորձում է ձայնը առավելագույնս ցածրացնել, պնդում են Սթերլինգի համալսարանի գիտնականները, գրում է Mail Online-ը:

Իսկ կանայք իրենց հերթին նշում են, որ այդպիսի ձայներն իրենց ավելի գրավիչ են թվում: Հոգեբանները կարծում են, որ տղամարդիկ իջեցնում են ձայնը, որպեսզի այն ավելի առնական հնչի, այնուհետև խաղում են բարձրության վրա,որպեսզի օգնեն կնոջն իրեն ավելի ինքնավստահ զգալ:

Սակայն, չափազանց առնականությունը կանանց նախազգուշացնում է տղամարդու կոպիտ լինելու մասին: Այդ փաստն էլ արական սեռի ներկայացուցիչներին դժվար կացության մեջ է դնում, քանի որ նրանք պետք է ցույց տան որ առնական են, սակայն միևնույն ժամանակ, պետք է հասկացնեն, որ լավ զուգընկերներ և հոգատար հայրեր կլինեն:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/txamardu_tembr_p.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (21.02.2015) | Հեղինակ: Mail Online W
Դիտումներ: 2004 | Տեգեր: Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ