Ինչու՞ է տղամարդը ձգտում սիրուհի ունենալ
![]()
  armladies.com Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է դավաճանությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց , քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում: ![]() Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են, և այստեղ է հարց առաջանում` ինչո՞ւ: Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից, կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց չէ՞ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդրդի դավաճանության: Եվ այսպես. Սեռական կյանքում անբավարարվածությունը Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում: Կենցաղային խնդիրները: Մինչ ամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը «Ես քեզ սիրում եմ» նախադասության փոխարեն կարող է լսել «ծորակը վերանորոգեցի՞ր», «հեռուստացույց նայելու փոխարեն արի՛ պահարանի դուռը վերանորոգիր» կամ «վերջապես տան խնդիրներով զբաղվի՛ր» նախադասությունները: Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանանց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը կամ պարզապես «արգելված պտուղից» օգտվելը: Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ, «կուշտ» լինելով ընտանեկան կյանքից, զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել: Փորձը: Ամուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են, և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում: Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի: ![]() Վատ դաստիարակությունը: Տղա երեխան, որը մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը, և մայրը անտեսում է այդ փաստը, դա կարող է երեխայի համար ընտանեկան մոդել լինել: Մեծանալով նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից: Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության: Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները որպես հայր, իսկ որպես տղամարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում: Հ.գ. Ամեն դեպքում, եթե տղամարդը դավաճանել է, ուրեմն ենթագիտակցորեն դա նրա մտքով անցել է: Ինչպես տեսնում եք, պատճառները տարբեր են: Բայց ավելի էական է, որ տղամարդը հասկանա ընտանիքի կարևորությունը: Չմտածված քայլով տղամարդը կարող է փլուզել տարիներով կառուցած ընտանիքը: Ի վերջո, ո՞վ կամ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կինն ու երեխաները:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ ) Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5199 |
| | |