Շուշան Հակոբյան Ոչ բոլոր կանանց է հաջողվում լուրջ ու երկարատև հարաբերություններ հաստատել տղամարդու հետ կամ գտնել այն մեկին, որի հետ արժեր կապել կյանքը։ Ի՞նչն է այդ անհաջողության պատճառը։ Դա ո՛չ տարիքի, ո՛չ արտաքինի, ո՛չ էլ «բախտի» մեջ է։ Եվ ամենևին էլ պետք չէ գնալ բախտագուշակների ու թուղթուգիր բացողների մոտ։ Տղամարդկանց հետ հարաբերություններում անհաջողակ լինելու պատճառը շատ հաճախ կնոջ բնավորությունն ու խառնվածքն է։
Ահա հենց սկզբում թույլ տրվող այն 5 գլխավոր սխալները, որոնք պատճառ են դառնում հարաբերությունների վատ ավարտի 1. Ինչպես դու ինքդ քեզ կընկալես, այնպես էլ կընկալի զուգընկերդ Եթե դուք բավարար չափով չես հարգում ինքդ ձեզ, չես գնահատում քո արժանիքները, կարծում ես, որ արժանի չես իրական, մեծ սիրո կամ այնքան էլ հրապուրիչ, հետաքրքիր, խելացի ու հաջողակ չես, որքան քո պոտենցյալ զուգընկերը, ապա դա անպայման կանդրադառնա հարաբերությունների վրա։ Բացասական մտքերը, սեփական արժանիքների վերաբերյալ թերահավատությունը ոչ մի կերպ չեն նպաստում դրական դաշտի ստեղծմանը քո կյանքում։ Հիշի՛ր՝ տխուր, թախծոտ, հոռետես կինը տղամարդու վրա դեպրեսիվ ազդեցություն է թողնում, նրա անինքնավստահությունն ու կասկածը փոխանցվում է տղամարդուն, որը ոչ մի կերպ չի նմպաստում նորմալ հարաբերությունների կառուցմանը։ Պետք չէ ինքնասիրահարվածություն կամ ինքնահիացում դրսևորել, պարզապես պետք է կարողանալ տեսնել սեփական ուժեղ կողմերն ու ձգտել ինքնակատարելագործման, ընդ որում՝ ոչ թե ընկերոջ, այլ ինքդ քեզ համար։ 2. Բոլոր տղամարդկանց մի արշինով մի՛ չափիր
3. Յուրաքանչյուրի համար ազատությունն ամենաթանկ բանն է Միասին լինել, դեռ չին նշանակում՝ կողպել միմյանց վանդակի մեջ։ Լինել միասին և լինել կողք-կողքի, տարբեր բաներ են։ Բոլորովին պարտադիր չէ, որ զուգընկերդ 24 ժամ շարունակ լինի քո կողքին՝ ապացուցելու համար, որ սիրում է քեզ։ Ինչպես դու, այնպես նա կարող եք ունենալ միանգամայն այլ հետաքրքրություններ. օրինակ, շաբաթական մեկ-երկու անգամ ֆուտբոլի դիտումն ընկերների հետ լուրջ պատճառ չէ դժգոհության, անբավարարության ու խանդի։ Ինչ խոսք, դու ուշադրության արժանի ես, բայց հիշիր, որ դա չեն պահանջում, դրան հասնում են։ Աշխատիր լինել այնպիսին, որ զուգընկերդ հնարավորինս շատ ձգտի լինել քո կողքին։ Ո՛չ թե արգելիր, այլ խրախուսիր նրան ընկերական շփումներում ու այլ հետաքրքրություններում։ 4. Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը ոչ միայն ցանկալի չէ, այլն, հնարավոր էլ չէ Կենտրոնացրու՛ ուշադրությունդ մեկ տղամարդու վրա։ Մի փորձիր միանգամից երկու և ավելի «նապաստակների ետևից վազել»։ Եթե չես կենտրոնանում, թե հատկապես որն է ապագա ընտրյալդ, ապա որոշ ժամանակ հարաբերություններում պահպանիր ոսկե միջինը՝ չափից ավելի չսահմանափակվելով ու չպարփակվելով, չափից ավելի էմոցիաներ էլ չցուցադրելով։ Ամեն դեպքում, եթե զգում ես, որ չես կարողանում ընտրել, ուրեմն ընտրյալդ նրանցից ոչ մեկն էլ չէ։ 5. Ով է ճիշտ ՝ դո՞ւ, թե նա Որոշ դեպքերում մրցակցային հարաբերությունները դրական են՝ զարգացման և ինքնակատարելագործման առումով։ Սակայն տղամարդու և կնոջ միջև նորաստեղծհարաբերությունների ժամանակ դա այնքան էլ ճիշտ չէ։ Պետք չէ զուգընկերոջ հետ մշտապես պայքարել, թե ով է ճիշտ և ամեն ինչում փորձել գիտակ ու իմաստուն երևալ։ Վերոնշյալ 5 պատճառներն ընդամենը խորհրդանշական են։ Եթե դու հենց հիմա սկսես համարձակորեն նայել բնավորությանդ գծերին, հնարավոր է՝ բացահայտես ավելի շատ պատճառներ, որոնք խանգարում են քեզ գտնել այն տղամարդուն, ով պատրաստ է հասկանալ, գնահատել, սիրել ու երջանկացնել քեզ։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2587 |
| | |

