Ինչպես պատասխանել երեխայի «բարդ» հարցերին
 

   2ov.am

Ցանկացած երեխա վաղ թե ուշ հետաքրքրվում է, թե որտեղից է ինքն առաջացել: Պետք է ասել, սակայն, որ հակառակ տարածված կարծիքի՝ ոչ բոլոր երեխաներն են այդ մասին հարցնում: Հաճախ ծնողներն անհանգստանում են և նախապես պատրաստվում խոսակցությանը. ի՞նչ պատասխանեն, եթե երեխան հարցնի այդ մասին, իսկ երբ չի հարցնում, արդյոք լա՞վ է, թե՞ վատ և կարելի՞ է արդյոք այլ բաներ ևս պատմել:

 

Ինչպես պատասխանել երեխայի «բարդ» հարցերին

 

Ծնողների մտահոգությունները լիովին հասկանալի են, նրանց առջև բարդ խնդիր է դրված` զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ: Ժամանակի ընթացքում դաստիարակությանը միանում է մանկապարտեզը, դպրոցը, հեռուստացույցը, ընկերները, համացանցը և գովազդը, բայց միևնույնն է դաստիարակության մեջ գլխավոր դերը ծնողներինն է:

 

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում հոգեսեռական զարգացում է ապրում, այսինքն` ձևավորվում և զարգանում են սեքսուալության և սեփական անձնային-սեռական նախընտրությունների մասին պատկերացումները:

 

1-2 տարեկան երեխաներն արդեն կարողանում են լավ ղեկավարել իրենց մարմինը, ձեռքերը և մարմնի այլ մասերը ու կարող են մաստուրբացիա անել այս կամ այն ձևով (նաև առանց ձեռքերի)` նպատակաուղղված ձևով հաճույք պատճառելով իրենց: Սա ևս բնականոն է, բայց ձեռնաշարժության բացակայությունը մանկության տարիներին շեղում չի համարվում:

 

2-տարեկանում երեխան գիտի իր մարմնի մասերի անունները: 2.5 տարեկանում կարող է տարբերել տղային և աղջկան: Այս տարիքում սկսում է գիտակցել իր սեռային պատկանելությունը և դրա անփոփոխ լինելը:

 

4 տարեկանում սկսում է առավել հստակ գիտակցել սեփական սեռային պատկանելությունը: Հաճախ, սրանով պայմանավորված, հետաքրքրությունը սեռական օրգանների հանդեպ (ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների) նվազում է: Կարևոր է, որ երեխային ամոթ չներշնչեն մարմնի հանդեպ ընդհանրապես և սեռական օրգանների հանդեպ հատկապես:

 

4.5 տարեկանում երեխաները հասկանում են իրենց մերկությունը և ամաչում են հանվելիս: Երեխան սկսում է հասկանալ հասարակության մեջ առկա սեռական արգելքներից շատերը: Այս պարագայում տեղին են և շատ կարևոր ծնողների զրույցները, որպեսզի երեխան ավելի լավ հասկանա սոցիալական նորմերն ու կանոնները: Այս հարցում անփոխարինելի են հատուկ մանկական գրքերն ու տեսանյութերը: Ընդհանուր պահանջները դրանց նկատմամբ հետևյալն է` գիրքը պետք է լինի երեխային հասանելի լեզվով, չպարունակի բռնություն, պետք է լինի հնարավորին չափ շատ նկարազարդումներով, իսկ ֆիլմը` դինամիկ գործողություններով:

 

Խոսենք մեծ մարդկանց պես

Երեխայի հետ սեռական հարցերի մասին խոսելն իրականում հեշտ չէ: Ծնողներն անհանգստանում են, որ կարող է պետք եղածից ավել կամ պակաս ասեն, խոսակցությունն ուշ կամ շուտ սկսեն, չեն կողմնորոշվում, թե ինչ բառերով ասեն, որոնք են կարելի, որոնք ոչ:

 

Ինչպես, երբ և ինչ ասել երեխային

Նախ և առաջ մեծահասակները պետք է հաշվի առնեն մի քանի հանգամանք:
1. Ինչպես մարդու անձն է անբաժանելի իր սեքսուալությունից, իսկ դեսեքսուալությունն անձից, այնպես էլ սեռական դաստիարակությունն է անբաժանելի դաստիարակությունից ընդհանրապես: Երեխային պետք չէ սեքսուալ դաստիարակել, նրան ուղղակի պետք է դաստիարակել:

 

2. Ընդհանուր սեռական դաստիարակությունը պետք է սկսվի նախքան սեռական գիտակցության ձևավորումը: Հենց մանկության տարիներին է մարդու մեջ հիմնավորվում ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքի ենթագիտակցական նախադրյալները: Այլ կերպ ասած` դաստիարակելով երեխային 3 տարեկանում` դուք տուն եք կառուցում, իսկ կրկնելով այդ ամենը 13 տարեկանում` ընդամենը ներկում եք ձեր կառուցած տան պատերը:

 

3. Երեխաներին իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ տալն այնքան բարդ է, որքան ցանկացած այլ երևույթի մասին գիտելիքներ տալը:

Հետևելով մի քանի պարզ կանոնի` կկարողանաք հասնել հաջողության:
- Կարևորագույն բանը, որ պետք է հասկացնեք ձեր երեխային այն է, որ ինչ էլ պատահի, նա այդ մասին կարող է պատմել ծնողներից որևէ մեկին: Տանը նրան կլսեն, կհասկանան և կպաշտպանեն: Երեխան պետք է վստահի ծնողներին, իսկ նրանք պետք է արժանի լինեն այդ վստահությանը:

 

- Ծնողները պետք է ներքին աշխատանք տանեն իրենք իրենց հետ և վերահսկեն սեփական բարդույթներն ու խնդիրները: Դրանք, իհարկե, այս եղանակով լուծել չի հաջողվի, բայց պետք է ամեն ինչ անել, որ երեխային չփոխանցվեն: Դրան հասնելն այնքան էլ բարդ չէ: Սեփական սեռական նախասիրությունների կամ սեփական սեռական փորձի հարցերը երեխաների հետ առհասարակ չարժե քննարկել ոչ մի տարիքում, նույնիսկ երբ նրանք իրենք ծնող դառնան: Խոսքը մարմնի և բեղմնավորման նկատմամբ վերաբերմունքի ձևավորման մասին է: Նորմայում այդ վերաբերմունքը պետք է լինի դրական: Բոլոր մարդիկ բեղմնավորվում են միևնույն ձևով:

 

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol26/inchpes_patasxanel_erexayi-bard_harcerin.jpg

Կատեգորիա: ԸՆՏԱՆԻՔ | Ավելացրեց: Davbad (16.04.2015) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 935 | Տեգեր: սեռական դաստիարակություն, քո փոքրիկը | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ