02:00
Քնկոտություն՝ աշխատանքի ժամին


Հաճախ է պատահում, երբ աշխատանքային օրվա ամենաթեժ պահին աչքերն ասես փակվում են, և դուք պատրաստ եք քնել հենց համակարգչի առաջ: Ի՞նչ կարելի է անել նման դեպքերում: Հետևեք մեր խորհուրդներին:

Քնկոտություն՝ աշխատանքի ժամին

Եթե ստիպված եք աշխատանքային ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնել, սովորություն դարձրեք  մի քանի ժամը մեկ 10-15 ր դադար տալ: Այդ ընթացքում շնչառական վարժություններ արեք, քայլեք սենյակում, մոտեցեք պատուհանին և թարմ օդ շնչեք: Անմիջապես կառույգանաք:

Քնկոտության դեմ պայքարելու լավագույն միջոցներից մեկը սննդակարգին հետևելն է: Այս հարցում պետք է առաջնորդվել սնվելու «հաճախ, բայց քիչ-քիչ» սկզբունքով: Առավոտյան նախաճաշելը պարտադիր է: Այնուհետև՝ աշխատանքը սկսելուց որոշ ժամանակ անց կարելի է յոգուրտ խմել, որից 2 ժամ հետո բանջարեղենային թեթև աղցան ուտել:
 
Մինչև աշխատանքային օրվա ավարտը, եթե քաղցածություն եք զգում, մի քանի միրգ ուտել կամ չրերով թեյ խմել: Այսպիսով՝ ձեր օրգանիզմն իր ամբողջ «ուժը» կծառայեցնի ոչ թե ծանրաբեռնված ստամոքսի պարունակությունը մարսելուն, այլ ուղեղի աշխատանքը խթանելուն:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 906 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: խորհուրդներ ամեն օրվա համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ