19:29
Կարիերան գերադասող միայնակ կանայք շատանում են

Վերջին շրջանում միայնակ կանանց թիվը շատանում է: Բանն այն չէ, որ տղամարդիկ են դադարել հետաքրքրվել կանանցով, ուղղակի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը կարիերան գերադասում են ռոմանտիկ հարաբերություններից:

Կարիերան գերադասող միայնակ կանայք շատանում են

Այս հետազոտությունը արվել է Եվրոպայում, սակայն, համաձայնեք, որ այդպիսի աճ նկատվում է նաև մեր իրականության մեջ: Եթե ազգաբնակչության թվով լինեինք Չինաստանին հավասար, միգուցե, չունենայինք ներքին անհանգստություն, բայց, այս դեպքում կարելի է ասել՝ կինը մոռացել է, թե ինչի համար է ԿԻՆ ծնվել: 

Իհարկե, չենք կարող չընդունել նաև այն, որ  անհատն ինքն է որոշում իր անելիքը, տվյալ դեպքում կինը, բայց չէ՞ որ սերունդը շարունակվում է հենց կնոջ միջոցով, կինն է այն միակը, ով ունի այդ զարմանալի՝ մարդ ծնելու ընդունակությունը: Ուրեմն, կարիերան այնքան կարևո՞ր է, որ կինը գիտակցաբար կտրում-գցում է կին կոչվելու մեծագույն առավելությո՞ւնը: Ցավոք, Եվրոպայում կատարված վերջին հետազոտությունները այդ են վկայում: Իսկ եթե «դրսում» այդ փաստը որպես նորաձևություն է դիտվում, ուրեմն մեր աղջիկներն էլ հակված են ընդունել այդ օտարամոլությունը: Ահա թե ինչն է մտահոգում. կուրորեն ամեն ինչ ընդունելու ունակությունը:

Վիճագրական տվյալներով, 25-ից 44 տարեկան կանանց  8% -ը ապրում է  միայնակ: Նրանք հաջողակ են աշխատանքում, վատ չեն վաստակում: Նրանցից 2/3 հայտարարում է, որ երջանիկ է, եթե անգամ չունի մշտական զուգընկեր: Սոցիոլոգները համոզված են, որ մինչև 2026 թվականը, ազատության և անկախության ձգտող կանանց թիվը կհասնի 70%-ի:

Ցավն այն է, որ նրանք խուսափում են ոչ միայն զուգընկեր, ամուսին ունենալու ցանկությունից, այլ նաև կին–տղամարդ հարաբերությունը գեղեցկացնող էակների՝ երեխաների հաճելի հոգսերը տանելու դժվարություններից: Հաջողակ կանայք, ինչպես ասում են, ընտանիքի համար ժամանակ չեն ունենում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 1000 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Կինը և կարիերան, կարիերա, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ