10:10
Ժամանակի կառավարում. խորհուրդներ թե՛ ղեկավարներին, թե՛ յուրաքանչյուրին

Ի՞նչ է ժամանակի կառավարումը:

Ժամանակի կառավարումը կառավարման նոր մոտեցում է, որը կոչված է ուսումնասիրելու ժամանակի արդյունավետ օգտագործման ուղիները` ժամանակի ծախսման պլանավորումը, կարգավորումը , կազմակերպումն ու վերահսկումը:
Ժամանակի կառավարումը մի հմտություն է, որն անհրաժեշտ է աշխատանքների ճիշտ պլանավորման, դրանց առաջնայնության որոշման համար:

Ժամանակի կառավարում. խորհուրդներ թե՛ ղեկավարներին, թե՛ յուրաքանչյուրին

Ժամանակի վատնում

  • Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ չեն կարող իրականացնել այն ամենը, ինչ պլանավորում են, այն է, որ թույլ են տալիս ժամանակի թշնամիներին գողանալ իրենց թանկագին ժամերն ու րոպեները: 
  • Հետաձգումները կկրճատեք, եթե նշանակեք ժամկետներ, վերջնաժամկետներ ձեր նպատակների համար: 
  • Ամենաանհետաքրքիր գործերը արեք սկզբում:
  • Առաջադրանք տալիս կամ ստանալիս փորձեք համոզվել, որ բոլորը հասկացել են, թե ինչ է պահանջվում: Եթե գործը ճիշտ չարվի, նորից եք անդրադառնալու դրան: 
  • Պլանավորեք ձեր հանդիպումները` նշանակելով ընդունելության ժամեր կամ անջատեք հեռախոսը, եթե ձեզ անհրաժեշտ է հանգիստ մթնոլորտում աշխատել: Եթե կարողանում եք ճիշտ աշխատել ընդհատումներով, պլանավորեք ձեր աշխատաժամերը այնպես, որ ձեր շրջապատը չազդի ձեր աշխատանքի արդյունավետության վրա:
  • Պլանավորեք ձեր հանդիպումները և պատրաստվեք դրանց: Իմացե՛ք , ինչ հարցերի եք անդրադառնալու և նույնը ակնկալեք դիմացինից :

Ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ

Աշխատանքը կատարյալ անելն ի հաշիվ այլ առաջնահերթությունների կտանի ժամանակի կորուստի: Մտածե՛ք ` ինչքանով է այդ կատարելությունը կարևոր ձեր գործի համար: Ծայրահեղ կատարելությունը ժամանակի ոչ իրատեսական օգտագործումն է:

Խառնաշփոթ 

Ժամանակի կառավարում. խորհուրդներ թե՛ ղեկավարներին, թե՛ յուրաքանչյուրին

Եթե ինչ -որ բան չեք գտնում, զգալի ժամանակ եք տրամադրում այն փնտրելու համար:

Ամեն ինչի համար տեղ և ամեն ինչ իր տեղում  

Սա իդեալական տարբերակ է, նույնիսկ աղբարկղը: Մի՛ պահեք ամեն ինչ: Դասակարգե՛ք ձեր թղթերը :

Էներգիայի պակաս

Հատկացրեք ժամանակ ձեր առողջությանը` ճիշտ սնվելուն, վարժություններին, քնին, այլապես ձեր աշխատանքը արդյունավետ չի լինի: 

Որոշումներ  

Մշտապես որոշումներ կայացնելը ժամանակ է պահանջում: Սովորեցրեք, որ մարդիկ առաջարկեն լուծումները, ոչ խնդիրները: Հարցրեք, ինչպես իրենք կլուծեին պրոբլեմները:

Մերժելու անկարողություն 

Զանազան պատճառներով մերժելու անկարողությունը տանում է լարվածության, արտաժամյա աշխատանքի, ծանրաբեռնվածության:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 2141 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: կարիերա, հոգեկան խաղաղություն, աշխատանք, հասնել արդյունքի, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ