21:40
Ինչպե՞ս լավացնել հիշողությունը

Ինչպե՞ս լավացնել հիշողությունը

Հիշողությունը լավացնելուն կօգնեն հետևյալ 5 կարևորագույն պայմանները: 

1. Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք մեծ քանակությամբ բուսաթելիկներ և քիչ քանակությամբ կենդանական ճարպեր են պարունակում: 

2. Սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում (E վիտամին): Դրանցից են, օրինակ, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթը, ընույզները, սերմերը և այլն: 

3. Ամենօրյա սննդակարգ ներառե'ք սխտոր, ժենշեն, հազրեվարդ: 

4. Խուսափե'ք ալյումին պարունակող դեղորայքից: Պետք է խուսափել նաև ալյումինե ամանների մեջ կերակուր պատրաստելուց. ալյումինը բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա: 

5. Ակտի'վ եղեք: Եվ խոսքը միայն ֆիզիկական ակտիվության մասին չէ: Անհրաժեշտ է մշտապես մարզել գլխուղեղը, հիշողությունը, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնը: 

Երբեմն փոքրածավալ տեքստեր անգիր արեք, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծեք, ինչու ոչ` օտար լեզու սովորեք և այլն. երբեք ուշ չէ սկսել:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1005 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: խորհուրդներ ամեն օրվա համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ