06:15
6 գործողություններ, որ երբեք չեն անի կայացած մարդիկ

Երջանկությունը չեն հետաձգում ապագայի համար, այլ պլանավորում են ներկայում: Երջանիկ մարդիկ շատ ժամանակ են հատկացնում՝ երախտագիտություն հայտնելուն, լավատեսություն և   բարություն տարածելուն, սիրո վրա հիմնված փոխհարաբերություններ զարգացնելուն, իմաստալից նպատակներ սահմանելուն, կյանքի փոքրիկ ուրախությունները վայելելուն և այլն:

6 գործողություններ, որ երբեք չեն անի կայացած մարդիկ

1.     Ուրիշ մարդկանց գործերին չեն խառնվում

Մոռացեք այն մասին, թե ինչ են անում ուրիշները: Դադարեք նայելուց, թե որտեղ են նրանք կամ ինչ են անում: Դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ: Ոչ ոք ձեզանից ավելի լավ չի անում այն, ինչ ԴՈՒՔ կարող եք անել: Դուք ունեք ձեր սեփական ուղին: Երբեմն մեր անապահովության զգացումն առաջանում է այն բանից, երբ մենք մեր «ետնաբեմի հանգամանքները» համեմատում ենք այլոց «բեմի վրայի» արդյունքների հետ: Սեփական ձայնի փոխարեն մենք ականջալուր ենք լինում աշխարհի աղմուկին: Ուրեմն դադարեք համեմատություններ անել: Անտեսեք ուշադրությունը շեղող հանգամանքները: Ականջ արեք միայն ձեր ներքին ձայնին: Կենտրոնացեք ձեր գործերի վրա:
Ձեր լավագույն ցանկություններն ու նպատակները պահեք ձեր սրտում և յուրաքանչյուր օր ժամանակ հատկացրեք դրանց: Մի վախեցեք մենակ քայլելուց և մի վախեցեք դրանից հաճույք ստանալ: Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկի տգիտությունը, ողբերգությունը կամ բացասական մտածելակերպը ձեզ հետ պահի այն լավագույնը լինելուց, ինչ կարող եք լինել: Արեք այն, ինչը որ ճիշտ եք համարում ձեր հոգու խորքում: Քանի որ երբ դուք կենտրոնացած եք իմաստալից աշխատանքի և ձեր ներքին խաղաղության վրա, ապա ոչինչ ձեզ չի կարող սասանել:

 

2.     Չեն սպասում, որ ուրիշները հավանության արժանացնեն իրենց

Երբ դուք պարզապես այն եք, ինչ կաք՝ առանց ձեզ որևէ մեկի հետ համեմատելու կամ այլոց վրա տպավորություն գործելու համար մրցակցելու, բոլորը կհարգեն ձեզ: Ավելին՝ դուք ինքներդ ձեզ կհարգեք:
Ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ուրիշները ձեզ բնութագրեն: Ի՞նչը այլ ձևով կանեիք, եթե ոչ ոք չդատեր ձեր գործողությունների մասին:
Ճիշտն ասած՝ ոչ ոք իրավունք չունի ձեզ դատել: Մարդիկ, լսելով ձեր պատմությունը, հնարավոր է մտածեն, որ ձեզ ճանաչում են, սակայն նրանք չեն կարող զգալ, թե ինչի միջով եք դուք անցնում. նրանք չեն ապրում ձեր կյանքով: Ուրեմն մոռացեք, թե ինչ են նրանք մտածում կամ խոսում ձեր մասին: Կենտրոնացեք ձեր մասին ունեցած սեփական մոտեցումների վրա և շարունակեք քայլել այն ճանապարհով, որը հավատում եք, որ լավագույնն է ձեզ համար:
Նրանք, ովքեր ձեզ ընդունում են, ձեր ընկերներն են, իսկ նրանք, ովքեր ձեզ չեն ընդունում՝ ձեր ուսուցիչները: Եթե ինչ-որ մեկը ձեր մասին ինչ-որ ճշմարտացի բան է ասում, ապա դա ձեր խնդիրը չէ, քանի որ դա ճշմարտություն է: Եթե ինչ-որ մեկը ձեր մասին ինչ-որ բան է ասում, ինչը ճշմարտացի չէ, ապա դա նույնպես ձեր խնդիրը չէ, քանի որ դա ճիշտ չէ: Ամեն դեպքում, ինչ էլ որ
նրանք ձեզ ասեն, դա ձեր խնդիրը չէ: Այն, ինչ ուրիշները ասում են ձեզ, դա իրենց խնդիրն է: Այն, ինչ դուք եք ասում ինքներդ ձեր մասին և թե ով եք որոշել լինել, հենց դա է ձեր խնդիրը:

 

3.     Երջանիկ լինելու համար չեն ապավինում այլ մարդկանց և արտաքին իրադարձություններին

Դժբախտությունն ընկած է մեր ներկայիս ունեցածի և մեր կարծեցյալ կարիքների միջև: Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք կարիք չունենք՝ այլ բան ունենալու, որպեսզի մեր ունեցածը մեզ բավարարի: Մեզ պետք չէ որևէ մեկի թույլտվությունը՝ երջանիկ լինելու համար: Ձեր կյանքը հրաշալի է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն այդպես է ասում, կամ դուք ինչ-որ նոր բան եք ձեռք բերել, այլ քանի որ դուք այն այդպիսին եք համարում: Թույլ մի տվեք ձեր երջանկությունն արգելափակվի: Դուք միշտ ապրելու և փորձ ձեռք բերելու ընտրություն ունեք:
Որքան շուտ դադարեք ձեր երջանկությունը բոլորի և ամեն ինչի հետ կապել, այնքան ավելի երջանիկ կլինեք: Եթե դուք այժմ դժբախտ եք, ոչ ոք մեղավոր չէ դրա համար: Ձեր վրա վերցրեք ձեր երջանկության ողջ պատասխանատվությունը, և դուք անմիջապես երջանիկ լինելու ընդունակություն ձեռք կբերեք: Անիմաստ մի փորձեք ձեզ երջանիկ դարձնելու համար իրավիճակներ ստեղծել: Պարզապես գնահատեք պահի վեհությունը և ճիշտ իրավիճակներ կառաջանան ձեր փնտրած բավարարվածությունը ստեղծելու համար:
Ձեր երջանկության և դժբախտության մեծ մասը կապված է ձեր մտածելակերպի և ոչ թե իրավիճակի հետ: Եթե ամեն բան այս պահին այնքան էլ կատարյալ չէ, ապա մտածեք ձեր շուրջը գտնվող գեղեցկության մասին: Ժպտալու առիթ միշտ էլ կգտնեք ձեր մտքում. միացեք այդ հոսանքին, երբ որ կկամենաք:

 

4.     Իրենց մեջ վիրավորանք չեն պահում

Թող այսօր լինի այն օրը, երբ դուք կազատվեք անցյալի ուրվականներից: Անցյալում կատարվածը պարզապես պատմության մի գլուխն է. մի փակեք գիրքը, պարզապես թերթեք
էջը:
Մենք բոլորս էլ վշտացել ենք մեր և ուրիշի որոշումների պատճառով և այդ փորձություններից ցավ ապրելը բնական է, սակայն երբեմն դա երկար է տևում: Վիրավորանքի զգացումը ստիպում է նույն ցավը անընդհատ վերապրել՝ դժվարանալով արձակել այն:
Ներողամտությունը բուժման միջոց է: Այն թույլ է տալիս կենտրոնանալ ապագայի վրա՝ առանց անցյալի դեմ պայքարելու: Պետք է հասկանալ առաջընթացի և անցյալում մնացած ամեն ինչ ներելու անսահմանափակ ներուժը: Առանց ներողամտության վերքերը երբեք չեն ապաքինվի և անձնական աճ չեք ունենա: Սա չի նշանակում մոռանալ անցյալը: Սա նշանակում է հեռվում թողնել վիրավորանքը և ցավը և դրա փոխարեն իրավիճակներից դասեր քաղել և առաջ շարժվել:

Թարգմանությունը՝ Մարգարիտա Մելիքյանի: 

Շարունակությունը՝ այստեղ:


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

 Хорошие советы успешных людей


Публичные выступления успешных людей


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1698 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, երջանկություն, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ