Ռիզոտտոն իտալական ճաշատեսակ է, որի հիմքը կազմում է բրինձը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (4 հոգու համար)
1 բ բրինձ
200գ շամպինիոն 2 փոքր սոխ 2 ճգ ձեթ 40 գ կարագ
1 բ հավի արգանակ կամ ջուր
1.25բ ջուր
80գ պանիր
աղ ըստ ճաշակի
Ինչպե՞ս պատրաստել
1. 100գ շամպինիոնը կտրատեք և 125 բ ջրով եփեք 10 րոպե։
2. Մանր կտրատել սոխն ու սնկի մյուս մասը։
3. Լայն կաթսայի մեջ ձեթն ու կարագը լցրեք ու դրեք կրակին, երբ կարագը հալվի, ավելացրեք մանր կտրատած սոխն ու սունկը և տապակեք այնքան, որ սոխը դառնա թափանցիկ։
4. Այնուհետև ավելացրեք բրինձը և 3-5 րոպեթողեք կրակին՝ երբեմն– երբեմն խառնելով մասսան։
5. Ավելացրեք սունկը ջրով, աղ և ծածկեք կաթսան կափարիչով։
6. Երբ ջուրը քաշված լինի, ավելացրեք մնացած տաք ջուրը կամ արգանակը և թույլ կրակի վրա թողեք եփվի։
7. Երբ զգաք, որ ջուրն ամբողջովին քաշվել է, ավելացրեք քերած պանիրն ու լավ խառնելուց հետո ծածկել կաթսան ու վերցնել կրակից։
8. Մատուցել անմիջապես՝ տաք վիճակում։
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: