Խորհուրդներ տնային տնտեսուհիներին
| 14.03.2014, 19:43 | |||||||
  kiss.am ![]() Փորձեք բլինները պատրաստել՝ կաթի փոխարեն խմորի մեջ օգտագործելով ջերմուկ: Ստացվում է նույնքան համեղ, որքան եվ կաթով պատրաստելու դեպքում: --- Կաթը չի վառվի, եթե եփելուց առաջ կաթսան թեթեվակի ցողեք սառը ջրով, իսկ եփելու ընթացքում կաթսայի հատակին շրջած ափսե դնեք: --- Վառված կաթի տհաճ համը վերացնելու համար կաթով լի կաթսան մի քանի րոպե դրեք սառը ջրով լի ամանի մեջ, միաժամանակ՝ կաթի մեջ մի պտղունց աղ լցրեք: --- Որպեսզի աղը խոնավություն չներծծի, աղամանի մեջ մի քանի բրնձի հատիկ լցրեք: --- Եփած բանջարեղենը չի կարելի երկար թողնել ջրի մեջ, որովհետեվ դրանք կորցնում են իրենց համը: Սակայն ծաղկակաղամբը բացառություն է. եփվելուց հետո մի քանի րոպե ջրի մեջ թողնելու դեպքում այն ավելի համեղ կստացվի: --- Եթե եփելիս մուրաբայի մեջ կիտրոնի հյութ լցնեք, այն կստացվի ավելի համեղ եվ չի շաքարակալի: --- Մուրաբան եփելիս կարող եք շաքարավազի փոխարեն միեվնույն համամասնությամբ մեղր օգտագործել: Այդ դեպքում մուրաբան կլինի ավելի սննդարար եվ չի շաքարակալի: --- Մուրաբան չի շաքարակալիշ եթե եփելուց առաջ թասի պատերը սրբեք խոնավ սրբիչով: --- Կիտրոնի հյութն ավելի հեշտությամբ կքամվի, եթե նախապես այն մի քանի րոպե թողնեք տաք ջրի մեջ: --- Խմորի մեջ լցնելուց առաջ չամիչը թաթախեք ալյուրի մեջ: Այդ դեպքում խմորը եփելիս այն չի նստի ձեվաթավայի հատակին: --- Միսը եփելիս ջրի մեջ գցեք մի կտոր չոր պանիր: Արգանակը կստացվի շատ համեղ: --- Տապակելիս կարտոֆիլն ավելի լավ կկարմրի, եթե նախապես այն թաթախեք քիչ քանակությամբ ալյուրի մեջ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1579 | Բեռնումներ: 0
| | | |||||
