Խորամանկ հնարքներ կենցաղում, որոնք անպայման պետք կգան յուրաքանչյուրին (լուսանկարներ)
13.02.2016, 11:56
 

   

Blog.1in.am-ը ներկայացնում է 7 խորամանկ հնարք` տունը կամ բնակարանը կատարյալ մաքրելու և միևնույն ժամանակ դրա համար հնարավորինս քիչ ջանք գործադրելու համար.

1. Պատից կախված նկարները կարելի է հեշտությամբ մաքրել սպիտակ հացի փափուկ խմորի միջոցով: Հարկավոր է խմորը զգույշ քսել կտավի մակերևույթին, հետո հեռացնել ավելորդ փշրանքները։

2. Ժամանակի ընթացքում տեսքից ընկած ներքնակը մաքրելու, թարմացնելու ու դրա վրա առաջացած լաքաները հեռացնելու համար սննդի սոդա լցրեք մակերևույթին ու թողեք մի քանի ժամ։ Այնուհետև փոշեկուլով մաքրեք ներքնակն ու բոլոր լաքաները կվերանան։ Այս մեթոդը կարելի է կիրառել նաև բազմոցի պարագայում:


3. Աղի հետ խառնած կիտրոնը հիանալի մաքրում, ախտահանում ու վերացնում է մթերքի կտրատման համար նախատեսված փայտե տախտակի վրայի բոլոր լաքաներն ու տհաճ հոտը:


4. Տոստերի դժվարհասանելի հատվածները շատ լավ մաքրում է ատամի խոզանակը:


5. Արդուկի ստորին մակերևույթի տհաճ կեղտաբծերը հեռացնելու համար սեղանի վրա թուղթ փռեք, վրան առատ աղ լցրեք, համոզվեք, որ արդուկի մեջ ջուր չկա, անջատեք «գոլորշի» ռեժիմն ու առավելագույն ջերմաստիճակի տակ միացրած արդուկը մի քանի անգամ անցկացրեք աղի վրայով։


6. Հագուստի վրայի յուղոտ կեղտաբիծը հեռացնելու համար փշրած կավիճը լցրեք վրան ու մի քիչ տրորեք: Հետո հագուստն այդպես թողեք մի քանի ժամ, ու կավիճն ամբողջությամբ կներծծի յուղը: Հարկ է նշել, որ այս մեթոդն առավել արդյունավետ է թարմ լաքաների դեպքում։


7. Տան մեջ տարածված տհաճ հոտերը վերացնելու համար 1 գդալ վանիլինը լցրեք բաժակի մեջ ու այն դրեք տաքացած ջեռոցի մեջ։ Արդյունքում ողջ տունը կլցվի հրաշալի բույրով։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad
Դիտումներ: 2200 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ