Ճապոնական ինտերիեր
12.11.2013, 21:09 | |||||||
![]()
  kiss.am Ճապոնական տան մթնոլորտը մղում է մեդիտացիայի, ընդարմացման, հանգստի, օգնում է կտրվել արտաքին աշխարհի տհաճություններից: ![]() Ժամանակակից Եվրոպայում մտշապես աճում է հետաքրքրությունը արևելյան մշակույթի նկատմամբ: Արևմուտքում հիմա նորաձև է այն, ինչը կապված է արևելքի հետ: Հատկապես մեծ քաղաքների բնակիչներին հրապուրում է Ճապոնիան՝ յուրօրինակ կենցաղով, հազարամյա ավանդույթներով այդ առեղծվածային երկիրը, որտեղ զուգահեռաբար առաջընթաց է ապրում նաև ժամանակակից կյանքը: Ժամանակակից բնակարանները ճապոնական ոճով կահավորելն ու ձևավորելն այժմ մեծ տարածում ունի: Շատերին են հրապուրում կահավորման պարզությունն ու նրբագեղությունը, անսովոր, բայց և միաժամանակ ներդաշնակ զարդարանքը: Ճապոնական ինտերիերը պատնեշ է արտաքին աշխարհի հետ՝ փակում ես դռները, և բոլոր անհաճո զգացումները մնում են դրսում: Ավանդական ճապոնական տունը պատեր չունի: Բնապատկերը դառնում է ինտերիերի բնական շարունակությունը: Շիրմաները, մինչև հատակը հասնող վարագույները տունը ներսից բաժանում են սենյակների: Շիրմաները սենյակների տարածքը դարձնում են թեթև ու թափանցիկ: Այդ շիրմաները տեղափոխելով՝ կարելի է ամեն օր փոփոխել տան ինտերիերը: Ճապոնական էսթետիկան առաջնորդվում է «յուրաքանչյուր ավելորդություն անճոռնի է» սկզբունքով: Ճապոնական ինտերիերի հիմքը պարզությունն է, որով ընդգծվում է տան քիչ իրերի ներքին պերճաշքությունը: Տանը պիտի լինեն կահույքի, կենցաղի ու զարդարանքի ամենաանհրաժեշտ իրերը: Տան մնացած իրերը պահվում են պահարաններում: Պատի խորշը արդյունավետ ընդգծում է հարթ առաստաղի ու հատակի գեղեցկությունը: Դրա մեջ կարելի է ծաղկաման, զարդատուփ, արձանիկ, գիրք, ցանկացած սիրելի իր տեղադրել: ![]() Առարկաները պիտի լինեն ոչ միայն հարմար օգտագործելի, այլ նաև գեղեցիկ: Իսկ գեղեցիկ է, քանի որ անկրկնելի է: Ճապոնական ինտերիերում ցանկացած իր յուրօրինակ է, առանձնահատուկ: Եվ իրերի անկրկնելիությունն ու գեղեցկությունը հասկանալի է միայն տանտերերին: Մեկ այլ սկզբունք ևս, որի վրա հիմնված է ճապոնական ոճը: Դա բնության հետ ներդաշնակությունն է: Բնական գեղեցկությունը, ճապոնական ապրելակերպի փիլիսոփայության էությունն է: Այս ինտերիերում նախընտրելի են տաք, հանգիստ գույները: Ամեն ինչ պիտի պատրաստված լինի բնանյութից՝ ծառ, բամբուկ, բրնձե թուղթ, աղյուս, ծղոտ: Ճապոնական տան մթնոլորտը մղում է մեդիտացիայի, ընդարմացման, հանգստի, օգնում է կտրվել արտաքին աշխարհի տհաճություններից: Շատ կարևոր է տան լուսավորումը: Ճապոնական բնակարանը չի կարող գտնվել մթության մեջ: Փափուկ և տարածված լույսը պիտի արտահայտի տան ոչ շատ կահ-կարասին, ընդգծելով դրանց յուրահատկությունը: Այն տունը, որ կահավորված է ճապոնական ինտերիերի օրենքով, վկայում է տիրոջ իմաստնության, արտաքին աշխարհի քաոսին չենթարկվելու, առօրյայի մեջ գեղեցիկը տեսնելու և դրանով հիանալու մասին: Այս ոճը ոչ բոլորին է պատշաճ: Ով իրեն չի պատկերացնում առանց աղմուկի ու իրարանցման, չի կարող ապրել այս տանը, ուր թագավորում են պարզությունը, օդն ու լույսը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2728 | Բեռնումներ: 0
| | |