Ոսկին և արծաթը կարող են բուժել
26.06.2015, 06:26
 

   

Ոսկին և արծաթը կարող են բուժելԳիտնականների հավաստմամբ` ոսկին և արծաթը, որոնցից զարդեղեն են պատրաստում, օժտված են տարբեր էներգետիկ հատկություններով և զարդը կրելուց առաջ պետք է նկատի ունենալ, թե դրանցից որն ինչպես է անդրադառնում օրգանիզմի վրա: 

Ոսկին, ինչպես նշում են գիտնականները, ունի օրգանիզմի տոնուսը բարձրացնող, իսկ արծաթը` հանգստացնող հատկություն: Արծաթն օգնում է պայքարել օրգանի բորբոքումների դեմ, իսկ ոսկին խթանում է դրա աշխատանքը: 

Եթե զգում եք, որ ուժերը սպառվել են, ոսկյա զարդեր կրեք: Ոսկյա զարդերը, իրենց` տոնուսը բարձրացնող հատկության շնորհիվ, խորհուրդ են տրվում բալզակյան տարիքի կանանց և նրանց, ովքեր ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց ունեն կամ բողոքում են սրտի հիվանդություններից: Ոսկին նաև արյան զարկերակային ճնշումն իջեցնող հատկություն ունի, հետևաբար խորհուրդ է տրվում հիպերտոնիայով հիվանդներին: Իսկ ահա արծաթը` ճիշտ հակառակը, բարձրացնում է արյան զարկերակային ճնշումը:
Արծաթն օգնում է գերգրգռվածության, գլխացավերի դեպքում: Կարծիք կա, որ արծաթյա զարդը սևանում է, եթե կրողը որևէ հիվանդություն ունի: 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: օգտակար խորհուրդներ, առողջարան. օգտակար խորհուրդներ
Դիտումներ: 3850 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 3.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ