Մթերքը սառնարանում ճիշտ դասավորելու մասին
09.02.2014, 21:27 | |
![]() | |
Սառնարանում բոլոր մթերքները չէ, որ կարելի է իրար մոտ դնել: Սխալ պահպանման դեպքում կարող է տեղի ունենալ խաչաձև աղտոտում: ![]() Լոլիկն ու պանիրը ձկան հետ նույն դարակում դնելու դեպքում դրանք կփոխանակվեն մանրէներով և ավելի արագ կփչանան: Ֆիզիկայի օրենքների համաձայն` սառնարանի ամենասառը դարակը ներքևինն է: Այնտեղ կարելի է պահել սառեցված միս, ձուկ և թռչնամիս: Այս մթերքների վրա առաջացող մանրէները արագ են բազմանում ու ամենավտանգավորն են: Միջին դարակներում պահում են երշիկ, պանիր, նրբերշիկ, կաթ: Ամենավերևի դարակում ցանկալի է պահել պատրաստի մթերքը, որը հարկավոր է պարզապես տաքացնել և ուտել: Հավի ձվերը անհրաժեշտ է լվանալ, չորացնել ու դասավորել սառնարանի դռան վրա՝ ձվի համար նախատեսված տեղում: Մսից պատրաստված, փաթեթավորված կիսաֆաբրիկատները պահվում են միջինը 24 ժամ: Առանձին մեծ կտորներով կիսաֆաբրիկատները օգտագործման համար պիտանի են 48 ժամվա ընթացքում: Թռչնամսից պատրաստված կիսաֆաբրիկատները պահպանվում են մինչև 12 ժամ: Բանանը, արքայախնձորն ու սեխը սառնարան դնել չի կարելի: Մասնագետները ստիպված են խոստովանել, որ սոխի և սխտորի պահպանման համար կապրոնե գուլպայից հարմար տարբերակ դեռևս մտածված չէ: Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
| |
Դիտումներ: 1475 | Բեռնումներ: 0 | |