25.09.2015, 09:52 | |||||||
  Kiss.am Մեր աչքերի գլխավոր թշնամին բազմապիսի ծանրաբեռնվածություններն են, որոնց արդյունքում աչքերի մկանները կծկվում են: Դրանից խուսափելու համար պետք է հետևել մի շարք պարզ կանոնների:
1) Ընթերցանության ժամանակ հետևեք, որ դեմքից մինչև գիրքն ընկած տարածությունը կազմի 30 սմ-ից ոչ պակաս: 2) Թերթերը պետք է լուսավորված լինեն վերևից և ձախից: Եթե ստիպված եք երկար ժամանակ կարդալ, ապա պետք է 5 րոպեանոց ընդմիջումներ անել: 3) Հեռուստացույց դիտելիս ցերեկային ժամերին ցանկալի է սենյակը մթնեցնել, իսկ երեկոյան՝ հակառակը լույս վառել (կողքից կամ ձեր հետևից): Մինչև էկրանն ընկած տարածությունը պետք է էկրանի անկյունագծից 5 անգամ ավելի լինի: 4) Համակարգչի առջև անցկացրած մեկ ժամը բավական է, որպեսզի աչքերը հոգնեն: Իսկ այդ վիճակն ուղեղի միջոցով տարածվում է ողջ օրգանիզմի վրա: Դրանից խուսափելու համար էկրանն այնպես տեղադրեք, որպեսզի դրա վրա ցերեկային լույսը չընկնի: Համակարգչի առջև երկար աշխատելու դեպքում յուրաքանչյուր ժամը մեկ 15 րոպեանոց ընդմիջում արեք:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 658 | Բեռնումներ: 0
| | |