| 01.11.2015, 08:25 | |||||||
  Kiss.am
Գորգի վրայից գարեջրի, գինու, լիկյորի հետքերն անցկացնելու համար դրանք պետք է շփել տաք ջրի և լվացքի փոշու լուծույթի մեջ՝ թրջած փափուկ խոզանակով, այնուհետև մաքրել տաք ջրի ու քացախի լուծույթով (1 լ ջրին 1 թեյի գդալ քացախ): Սուրճի, կակաոյի և թեյի հետքերը մաքրել սառը ջրի և գլիցերինի լուծույթով (1 լ ջրին 1 ճաշի գդալ գլիցերին), կարմիր գինու և մրգերի հյութերի հետքերը սառը ջրի և քիչ քանակությամբ նաշադիրի սպիրտի լուծույթով, յուղերի հետքերը բենզինով: Դժվարանցանելի բծերը հանելուց հետո պետք է գորգը մաքրել լվացքի փոշու և ջրի լուծույթում թրջած հագուստի խոզանակով: Գորգերը «չեն սիրում» կոշտ խոզանակներ և խոնավություն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2341 | Բեռնումներ: 0
| | | |||||
Գորգերը կարելի է տարվա մեջ 2 անգամ նաշադիրի սպիրտի լուծույթում (1 լ ջրին 2 ճաշի գդալ սպիրտ) թրջած փափուկ խոզանակով մաքրել, որից հետո լաթով չորացնել: