Ինչպե՞ս ճշտել մսի և երշիկի թարմությունը
| 26.11.2013, 08:56 | |||||||
  kiss.am Մսի թարմ լինելը կարելի է ստուգել հոտով: Դրա համար տաքացրեք պատառաքաղը կամ դանակը և միսը ծակեք: Եթե այն անորակ է, ապա պատառաքաղից կամ դանակից տհաճ հոտ կգա: Եթե սառեցրած մսի մակերեսին մատով դիպչեք, դրա վրա կարմիր հետք է հայտնվում: Կրկնակի սառեցրած մսի մակերեսը կարմիր է, դիպչելուց հետո ընդգծված հետք չի առաջանում, ճարպը վարդագույն է:Եթե վստահ չեք, որ միսը թարմ է, ավելի ճիշտ կլինի այն խաշեք, այլ ոչ թե տապակեք, քանի որ երկարատև եփելու դեպքում հարուցիչները, որոնցով այն կարող է վարակված լինել, կոչնչանան: Եթե եփած կամ կիսաապխտած երշիկը թարմ է, ապա դրա թաղանթը կիպ գրկում է երշիկը, նաև չոր է, առաձգական, առանց լպրծուն շերտի: Կտրտելիս երշիկը ձիգ է, առանց գորշավուն հետքերի: Ճարպը պետք է սպիտակ լինի: Համն ու հոտը հաճելի: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1484 | Բեռնումներ: 0
| | | |||||
Մսի թարմ լինելը կարելի է ստուգել հոտով: Դրա համար տաքացրեք պատառաքաղը կամ դանակը և միսը ծակեք: Եթե այն անորակ է, ապա պատառաքաղից կամ դանակից տհաճ հոտ կգա: Եթե սառեցրած մսի մակերեսին մատով դիպչեք, դրա վրա կարմիր հետք է հայտնվում: Կրկնակի սառեցրած մսի մակերեսը կարմիր է, դիպչելուց հետո ընդգծված հետք չի առաջանում, ճարպը վարդագույն է: