Ի՞նչի մասին չպետք է մոռանալ՝ առողջ համակարգիչ ունենալու համար
22.09.2015, 06:27
 

   Amsagir.am

Համակարգչային վիրուսն իրենից ներկայացնում է փոքր ծածկագիր կամ ծրագիր, որը կարող է հայտնվել համակարգչի կանոնավոր աշխատանքի համար պատասխանատու թղթապանակներում և զգալի վնաս հասցնել:

 

Ի՞նչի մասին չպետք է մոռանալ՝ առողջ համակարգիչ ունենալու համար

Համակարգչային վիրուսները ստեղծվում են մարդկանց կողմից և անընդհատ մոդիֆիկացվում: Դրանք ստեղծվում են տարբեր նպատակներով. վիրուս ստեղծում են գումար վաստակելու համար, ինչ-որ բան կանխելու համար, պետական մարմիններին «նամակ» ուղղարկելու համար և այլն:

Ցանկացած համակարգչային օգտատեր ուղղակի մի քանի հրաման գրելով Command Prompt-ում (cmd.exe) կարող է ստեղծել պարզագույն համակարգչային վիրուսներից մեկը՝ առաջին ինքնակրկնապատկվող վիրուսը: Այս տեսակի վիրուսները համակարգչագետերի կողմից ստացել են worm անվանումը: Այս տեսակի վիրուսն իրենից ներկայացնում է մի քանի հրամաններից կազմված ծրագիր, որն ինքնակրկնապատկման միջոցով անցնում է մի համակարգչից մյուսը և դանդաղեցնում համակարգչի աշխատանքը: 

Վիրուսներից պաշտպանվելու համար համակարգչում անտիվիրուսի առկայությունը բավական չէ:


«Առողջ» համակարգիչ ունենալու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները.

1.     Պարբերաբար ստուգել վիրուսների առկայությունը համակարգչում կամ դարձնել վիրուսների որոնումները ավտոմատ:

2.     Երբեք մի՛ անտեսեք անտիվիրուսի ծանուցումները:

3.     Ժամանակ առ ժամանակ ստուգեք թարմացումների առկայությունը համացանցում և հնարավորության դեպքում դրանք ներբեռնեք:

4.     Միևնուն համակարգչի մեջ միաժամանակ երկու անտիվիրուս չգործածեք:

5.     Երբեք մի անջատեք firewall-ը:


Հետաքրքիր է իմանալ...

Վիրուսների մեծամասնությունը ստեղծված է Windows օպերացիոն համակարգին վնասելու համար: Այժմ հանդիպում են այնպիսի վիրուսներ, որոնք կոչված են մի քանի ուղղությամբ վնաս հասցնելու: Ըստ վերջին ֆորումներում գրված նյութերի կան նաև Stealth վիրուսներ, որոնց կարելի է գտնել միայն այն ժամանակ երբ նրանք արդեն իրենց «սև գործը» կատարել են:

Առաջին վիրուսներից մեկի անունն եղել է Creeper: Այն հանդես է եկել «I’m the Creeper. Catch me if you can» (Ես Creeper-ն եմ, բռնիր ինձ եթե կարող ես) հաղորդագրությամբ: Այս վիրուսի թիրախը DEC PDP-10 համակարգիչներն էին, որոնք աշխատում էին TENEX օպերացիոն համակարգով: Creeper վիրուսի դեմ պայքարելու համար ստեղծեցին Reaper-ը:

Microsoft Windows-ի համար նախատեսված առաջին վիրուսը WinVir-ն է: Այս վիրուսի թիրախը Windows 3.0 օպերացիոն համակարգն էր և այն շատ վտանգավոր չէր: Microsoft-ի համար լուրջ վտանգ հանդիսացավ ավստրալացի հաքերների գրած VLAD վիրուսը, որի հիմնական նպատակը WINDOWS 95-ն էր:

Հնարավորին առողջ պահեք ձեր համակարգիչը, և առողջ կլինեն նաև ձեր նյարդերը:

 

Տիգրան Մշեցյան


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար, համակարգիչ, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար
Դիտումներ: 1499 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ