30.09.2015, 06:30 | |||||||
  Kiss.am Ինչ է պետք անել սառնարանը պարբերաբար անջատելուց, հալեցնելուց և խցիկը լվանալուց բացի:
Մոտավորապես երեք ամիսը մեկ անգամ պետք Է սառնարանի կոնդենսատորի ու կոմպրեսորի փոշին մաքրել: Դրա համար սառնարանն անջատեք, տեդաշարժեք, հետևի պատին գտնվող կոնդենսատորը և կոմպրեսորը փոշեկուլով մաքրեք, այնուհետև ողջ մակերեսը խոնավ լաթով լավ մաքրեք: Զգույշ եղեք: Սառնարանն անպայման պետք Է անջատված լինի: Չմոռանաք նաև տաք օճառաջրով լվանալ և չոր լաթով չորացնել դռան ռետինե եզրերը: Արտաքին մակերեսների թարմությունը վերականգնելու համար կարող եք հետևյալն անել, վերցրեք 50 գրամ ատամներ լվանալու փոշի և 20-25 գրամ նաշադիրի սպիրտ, խառնեք, այդ լուծույթում թրջած թղթով սառնարանի մակերեսը շփեք:
Подпишитесь на доски (Օգտակար) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1374 | Բեռնումներ: 0
| | |