Ամենանհավանական հարկերը, որ եղել են երբևէ
12.08.2015, 21:15
 

   Forbes.ru

Ներկայացնում ենք տարբեր ժամանակներում աշխարհում եղած ամենաանհավանական հարկերը:

Զուգարանի հարկ

Նման հարկ մ.թ. 70-ական թվականներին սահմանել է Հռոմի կայսր Վեսպասիանը. դրա համար նրան մեղադրում էր սեփական որդին, որը դեմ էր նման հարկի: Սակայն կայսրը հավաքում է այդ փողերը և տանում որդուն, որն ասում է «Այո, այո, փողերից հոտ չի գալիս»:

 

Ազատության հարկ

Հին Հռոմում գոյություն ուներ այսպես կոչված ազատության հարկ (manumission), որը պետք է վճարեր ստրկությունից ազատված անձը: Որոշ դեպքերում ստրկատերն ինքն էր վճարում այս հարկը, քանի որ նա բավականաչափ հարուստ էր լինում ստրուկին ազատ արձակելու համար:

 

Ատամի հարկ

Օսմանյան կայսրությունում եղել է ատամի հարկ: Տեղի բյուրոկրատներն այնքան էլ գոհ չէին իրենց գերատեսչությունների ճաշարաններում մատուցվող սննդի որակից, որը հանգեցնում էր կարիեսի, իսկ ատամնաբույժների ծառայությունները շատ թանկ էին:

 

Շոգեբաղնիքի հարկ

Պետրոս 1-ինը 1704 թ. սահմանել է բաղնիքի հարկ: Իսկ Վենետիկում 1993 թ. սահմանվել է ստվերի հարկ, ըստ որի՝ պետք է վճարեն բոլոր հաստատությունները, որոնց հովանոցների ստվերը ընկնում է քաղաքի վրա:

 

Արևի հարկ

2000-ական թթ. Բալեարյան կղզիներում բոլոր զբոսաշրջիկների համար սահմանվել է արևի հարկ: Իբիցային Մայորկայի և այլ կղզիների հանգստավարար եկած զբոսաշրջիկները պետք է օրական վճարեն 1 եվրո:

 

Գիպսի հարկ

Ավստրիան հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով, որտեղ ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են հանգստանում։ Քանի որ նրանցից շատերը հաճախ վնասվածքներ են ստանում, իշխանությունները որոշել են սահմանել գիպսի հարկ, որը ներառվում է ուղեգրի ընդհանուր գումարի մեջ։

 

Պարերի հարկ

Եգիպտոսում ևս գործում է շատ յուրատեսակ հարկ. այստեղ պորտապարուհիները պետք է հարկ վճարեն իրենց պարերի համար։

 

Խաղաղության հարկ

Արևմտյան Աֆրիկայի երկրներն աշխարհի ամենաաղքատ երկրների թվին են պատկանում։ Սակայն միևնույն է՝ բնակիչներին ստիպում են վճարել հարկեր, որոնք բավական տարօրինակ են։ Օրինակ՝ Գվինեայի բնակիչները մինչ օրս վճարում են խաղաղության հարկ, թեև երկրում ռազմական գործողություններ չկան։ Ամեն տարի բնակիչները պետք է վճարեն շուրջ 17 եվրո, ինչը բավական խոշոր գումար է գվինեացիների համար:

Հ.Գ.

Բավական հետաքրքիր հարկ են վերջերս սահմանել Հայաստանի իշխանությունները։ Յուրաքանչյուրն, ով ունի բնակտարածք, պարտավոր է վճարել 2 դրամ յուրաքանչյուր քմ-ի համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է, որ բնակչությունը պարտավոր է վճարել փոշու հեռացման ծախսերը։ Ընդ որում, կարևոր չէ՝ մաքու՞ր է տունը, թե՞ ոչ։ Հարկը պետք է վճարվի։


Վիտամին ակումբ. Տուգանքներ և հարկեր հորինող կազմակերպությունը


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դրամ, փող, Ընտանեկան բյուջե, էլեկտրոնային կոմերցիա, Կարիերա. հասնել հաջողության
Դիտումներ: 930 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ