13.02.2016, 19:56 | |||||||
![]() Wnews.am-ը գրում է. Նա ամենաքննարկվող հայ հայտնիներից է. նրա յուրաքանչյուր գրառում կամ լուսանկար միանգամից տարածվում է համացանցում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում է. «Նա գեղեցկուհի է, դերասանուհի, հաղորդավարուհի, սպորտսմենուհի…» Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնի անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Նազենի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքը։ Նազենի Հովհաննիսյանը ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին։ 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։ 2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։ 2010թ թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի։ 2011թ թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012թ թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։ Նազենի Հովհաննիսյանը բնակվում է հոր հետ։ Նրա հայրը Գարիկ Հովհաննիսյանն է։ Օրվա լավագույն սկիզբը– Հայրիկի հետ դիմավորելն է ։)))))) … Մայրիկի Շիրիմին այցելելը…Քույրիկներից կարոտն առնելը, Եկեղեցի գնալն ու Ընտանեկան օրը Վայելելը՜՜՜ Ահա երջանկության Պարզ բանաձև…,- ասում է դերասանուհին։ «Էնքան մե՜ծ երջանկություն է պարզապես գրկել Հայրիկիդ, շնչել նրա հետ նույն ռիթմով, զգալ քեզ երեխա, և գիտակցումից, որ քո ապրած ամեն վայրկյանը Նրանն է՝ ուրախանալ…խաղաղվել… ու տարածվե՜լ, տարածվել՜լ, տարածվել….». Նազենի Հովհաննիսյան Ամբողջական հոդվածը` այստեղ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2337 | Բեռնումներ: 0
| | |