| 11.02.2016, 15:13 | |||||||
Յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր փուլը, թերևս, մայրությունն է: ԵՎ որքան երջանիկ և օրհնված է զգում իրեն այն կինը, ով իմանում է, որ կրծքի տակ կյանք է ձևավորվել: Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում հայ հայտնի կանանց, ովքեր 2016-ին կամ առաջին անգամ, կամ արդեն փորձառու մայր լինելով, կրկին կզգան մայրության բերկրանքը: Մերի Ներսիսյան. հաղորդավարուհին միշտ նշում է, որ երազում է բազմազավակ մայր լինելու մասին: ՈՒնենալով արդեն մեկ դուստր` 2016-ին նրա և հաղորդավար Գոռ Պետրոսյանի ընտանիքում կլսվի երկրորդ մանկան ճիչը: Համալրում է սպասվում նաև հաղորդավարական մեկ այլ զույգի` Լիլիթ Հակոբյանի և Վահե Մուրադյանի ընտանիքում, ովքեր սպասում են իրենց առաջնեկին: Իր երկրորդ բալիկին 2016-ին լույս աշխարհ կբերի նաև երգահան և հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը: Հրե Կապիկի տարում մայրության բերկրանքը առաջին անգամ կզգա դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: Երկրորդ անգամ կմայրանա նաև դերասանուհի Իրինա Հարությունյանը: 2016-ին ավագ որդուն եղբայր կպարգևի հայտնի DJ Vakcina-ն: Այս տարի ամուսնացած երգչուհի Ինգա Արշակյանը առաջին անգամ կմայրանա 2016-ին: 2016-ին փոքրիկ ունենալու օրհնանքը կպարուրի նաև երգչուհի Սոնա Շահգելդյանին: Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին Սիրուշոյի երկրորդ հղիության մասին, թեև նա դեռ չի հաստատել այդ ուրախալի լուրը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 582 | Բեռնումներ: 0
| | | |||||



































