15.02.2016, 12:42 | |||||||
![]() Երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերիմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու դրա գաղտնիության իրավունքը: Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին Ինստագրամի իր էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց: Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել որևէ ավելորդ տեղեկություն չտրամադրել լրագրողներին: Էմմին այժմ ունի մոտ 3 ամսական որդի՝ Դանիել Գրիգորյան անունով: Վերջերս երգչուհին ընտանիքի հետ միասին եկել էր Հայաստան՝ մայրիկին տեսության, իսկ փոքրիկ Դանիելը հնարավորություն ստացավ ծանոթանալ տատիկի հետ: Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ամուսինը: Էմմին էլ իր հերթին երկրպագուների և իրեն հետևողների հետաքրքրությունն իր անձի նկատմամբ անընդհատ պահում է՝ ցուցադրելով ամուսնու՝ մաս-մաս արված լուսանկարները: Blognews.am-ը փորձեց գաղտնազերծել և բացահատել Էմմիի ամուսնուն: Երևան այցի ամբողջ ընթացքում Blognews.am կայքի լրագրողն ու լուսանկարիչն անընդհատ գտնվել են Էմմիի տան բակում՝ փորձելով լուսանկարել երգչուհու ամուսնուն: Նրան լուսանկարել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ամուսինը «բանտարկյալի» կարգավիճակում էր և դրսում գրեթե չէր լինում: Մի քանի օր առաջ մենք ձեզ ներկայացրեցինք մի քանի «պապարացիական» լուսանկարներ երգչուհու և որդու զբոսանքից: Այդքանից հետո էլ, սակայն, մենք կանգ չառանք դժվարությունների առջև և բացահայտեցինք նրա ամուսնուն: Էմմիի և նրա մենեջեր Աղավնի Մանուկյանի մի քանի փոքրիկ բացթողումների արդյունքում բացահայտվեց Էմմիի ամուսինը: Էմմին մի քանի օր առաջ հրապարակել էր ամուսնու անունը, իսկ Աղավնի Մանուկյանն իր էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշել էր զույգի որդուն՝ Դանիել Գրիգորյանին:
Այս երկու բացթողումների արդյունքում պարզ դարձավ Էմմիի ամուսնու անուն-ազգանունը: Էմմիի, Աղավնի Մանուկյանի, Նադեժդա Սարգսյանի և փոքրիկ Նադի Սարգսյանի ընկերների էջերում փնտրեցինք և գտանք բոլոր Վահե Գրիգորյաններին: Գտանք ամենահավանական թեկնածուի անձնական էջը:
Համոզվելու համար պարզեցինք նաև, որ զույգի որդու անունով բացված էջը հետևում է միայն մայրիկին և հայրիկին: Սա վերջնականապես հաստատեց մեր համոզմունքը, որ Էմմիի ամուսինը հենց այս Վահե Գրիգորյանն է: Երգչուհու ամուսինը՝ Վահե Գրիգորյանը, 28 տարեկան է: Ստացվում է, որ Էմմին 3-4 տարով մեծ է ամուսնուց, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ երգչուհին չցանկանա բացահայտել ամուսնու ով լինելը։ Նա ապրում է ԱՄՆ-ում, բավականին ապահովված ընտանիքից է, զբաղվում է մոտոսպորտով, դահուկասպորտով: Մեզ հաջողվեց նաև պարզել, որ զույգն ԱՄՆ-ից Երևան և հետադարձ ուղղությամբ թռիչքը կատարել է բիզնես կարգով, իսկ տոմսերի արժեքը յուրաքանչյուր ուղևորի համար կազմել է 5500 դոլար: Զույգը որդու հետ միասին մեկնեց Հայաստանից այսօր առավոտյան՝ ժամը 6:30-ի թռիչքով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2350 | Բեռնումներ: 0
| | |