Պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. այսօր մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց. shamshyan.com
11.02.2016, 15:14
 

   

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց, հաղորդում է shashyan.com-ը: Ըստ կայքի տվյալների` պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել: Այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ինչպես ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ փորձում են համոզել մահացած տղայի հորը, որպեսզի նա չդիմի այդ քայլին: Կայքի տեղեկություններով` իրավիճակը բավականին լարված է, քանի որ պարզ է՝ հայրը կորցրել է որդուն և դժվար է համոզել ծնողին, որպեսզի հուսահատությունից չդիմի այդ անմիտ քայլին:

Ամբողջությամբ` այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն, Հայկական կյանք | Ավելացրեց: Davbad
Դիտումներ: 880 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ