| 11.09.2014, 08:15 | |||||||
  kiss.am
1. Եթե քեզ դուր են գալիս առնական և անկախ տղամարդիկ (վստահ ու պատասխանատու), կարիք չկա տարվել այն տղամարդկանցով, ովքեր նստում են ոտնաթաթերը ներս թեքած, հատկապես եթե դրա հետ մեկտեղ ծնկներն էլ իրար են միացնում: Այս դիրքը բնորոշ է թույլ, զգացական աջակցության կարիք ունեցող տղամարդկանց, առավել հաճախ՝ նյարդայիններին: Իսկ եթե դու ունես մայրական ուժեղ բնազդ, ապա այդպիսի տղամարդը քո ձեռքերում է: Նա սիրում է տպավորություն թողնել, փառամոլ է, բայց դժվարանում է վերահսկել իր զգացմունքները: Նրան պետք է այնպիսի կին, որը կլսի, կօգնի և կհանգստացնի: 2. Նա նստում և քայլում է ոտնաթաթերը թեթևակի դուրս թեքած: Այս տեսակը այն աղջիկներին կհետաքրքրի, որոնց դուր են գալիս առնական և ինքնուրույն տղամարդիկ: Սակայն հիշիր. այդպիսի տղամարդուն անհրաժեշտ է խելացի և բավականին ինքնատիպ կին:
5. Եթե քեզ դուր են գալիս ոչ միայն առնական, այլ նաև զգացական ու ինքնատիպ տղամարդիկ, ապա այդպիսիք հաճախ նստում են ոտքերը իրենց տակ սեղմած, երբեմն էլ ոտքը ոտքին են գցում, բայց ոչ երկար ժամանակով: 6. Եթե նրա ոտքը կոճային հատվածով դրված է մյուս ոտքի վրա, ապա այսպիսի տղամարդը իր հայացքներում ժողովրդավարական է, բացի այն հարցերից, որոնք վերաբերում են սեռական հարաբերություններին. նա այստեղ պահպանողական է:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1885 | Բեռնումներ: 0
| | | |||||
Ի՜նչ հիանալի ոտքեր... Խոսքը կանանց մասին չէ: Տղամարդկանց հետազոտելու հնարավորությունները շատ-շատ են. այս անգամ նրանց ուսումնասիրենք բոլորովին այլ եզրից՝ ոտքերից, բայց ոչ թե դրանց գեղեցկությամբ հիանալու, այլ իրենց տիրոջ բնույթի մասին պատկերացում կազմելու համար: Ուշադրություն դարձրու նրա ոտքերին, երբ նա կանգնած է կամ նստած:
4. Եթե նա նստում է ոտքերը լայն բացած, հավանական է, որ նա գերագնահատում է տղամարդկային իր արժանիքները: Սակայն, իր ուժերի վրա վստահ մարդը երբեք այդպես ուշադրություն չի գրավի: Այսպիսի տղամարդիկ սիրում են նաև ոտքերը առաջ մեկնել, որքան հնարավոր է հեռու: Նրանց համար կարևոր է ցույց տալ սեփական անձի գերազանցությունը: