| 27.03.2014, 07:59 | |||||||
  knojashxarhy.blogspot.com Գիտե՞ք արդյոք, որ մարդու քթի ձևը կարող է շատ բան ասել նրա բնավորության մասին: Չնայած մեր օրերում շատերը դիմում են կոսմետիկ վիրահատության քթի չափերը փոխելու և առավել գեղեցիկ տեսք հաղորդելու համար, սակայն բոլոր դեպքերում կատարյալ է հենց այն ինչ տրված է բնության կողմից: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քթի կառուցվածք բացի արտաքին տեսքից ունի նաև հոգեբանական ազդեցություն մարդու վրա և այն փոխելով մենք կարող ենք կորցնել նաև մեր բնավորության մի շարք բնութագրական առանձնահատկություններ:
Ուղիղ քիթ - այսպիսի քթով օժտված են այն մարդիկ, որոնք կարողանում են բոլոր իրավիճակներում հմտորեն թաքցնել իրենց հույզերը: Այդ իսկ պատճառով նրանք սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, հաճախ հասնում են իրենց նպատակին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին, սիրում են միշտ ցնցող տեսք ունենալ: Փոսիկավոր քիթ - նման քթով մարդիկ սովորաբար բարի են և անկեղծ: Նրանց հիմնականում լավատեսներ են, էներգիայով լեցուն,կենսուրախ, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել: Հռոմեական քիթ - այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ` ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Նրանց հատուկ է “ձեռնոց նետելու” ունակությունը: Արծվաքիթ - այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել: Այսպիսով` 1. Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի: 2. Եթե այն շատ կոշտ է, ապա դա ազդանշան է արյան շրջանառության և սրտի գործունեության համակարգում սկրելոզային փոփոխությունների մասին: 3. Քթի վրայի բծերը առիթ են փայծախի և երիկամների մասին անհանգստանալու մասին: 4. Հետազոտություններ տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը հակառակը: 5. Կարմիր քիթը ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին: 6. Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի` վկայում եմ մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին: 7. Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում: Քթի ձևը վկայում է նաև առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4621 | Բեռնումներ: 0
| | | |||||
Այսպիսով, եթե ցանականում եք մարդու մասին որոշ պատկերացում կազմել, նայեք նրա քթին և