Կենդանակերպի երեք ամենաերջանիկ նշանները
04.02.2016, 23:22
 

   

3. Ջրհոսներ

Ջրհոսներն այս ցուցակում պատահաբար չեն: Կյանքին Ջրհոսներն անհոգ են վերաբերվում, չեն անհանգստանում առկա խնդիրների համար և միշտ ձգտում են դեպի հաճույքները: Նրանք երբեք չեն կապվում մեկ տեղի հետ, չեն տխրում, եթե երկար ժամանակ նրանց կողքին զուգընկեր չի լինում, քանի որ իրենց կենսասիրության շնորհիվ միշտ բազմաթիվ ընկերներով են շրջապատված լինում:


2. Առյուծներ

Հաստատ ոչ ոք չզարմացավ՝ տեսնելով Առյուծներին տվյալ ցանկում: Եվ դա ճիշտ է, քանի որ այս գործարար նշանի ներկայացուցիչները ինչ էլ որ ձեռնարկեն՝ դա նրանց մոտ հաջողվում է: Նրանք ինքնաբավ են, ինքնավստահ և շնորհակալ, որի շնորհիվ էլ Առյուծներին մշտապես շրջապատում են նրանց սիրող և հավատարիմ մարդիկ: Բացի սրանից, Առյուծներն իսկական էսթետներ և գուրմաններ են, նրանք սիրում են ամեն ինչի ամենաորակյալը, ամենաթանկն ու լավը և կյանքում էլ ձգտում են հասնել ամենա-ամենային, ինչը գրեթե միշտ նրանց հաջողվում է:


1. Երկվորյակներ

Առաջին տեղը կենդանակերպի ամենաերջանիկ նշանների ցանկում Երկվորյակները պատահաբար չեն զբաղեցնում: Երկվորյակները միավորում են իրենց մեջ բարձր ճաշակը, կենսաիրությունն ու հեղինակության հասնելու ընդունակությունները: Ի տարբերություն Ջրհոսների ու Առյուծների՝ Երկվորյակներն ունեն մի հատկություն, որից զրկված են նախորդ երկուսը՝ դա նրանց ազատությունն է: Նրանք ազատ են բարդույթներից ու նախապաշարմունքներից, ուրիշների ազդեցության տակ ընկնելուց և իրենց սովորություններից: Երկվորյակներն այն մարդիկ են, ովքեր կյանքում փորձում են բոլոր հաճույքները և ընտրում այն մեկը, որն իրենց ամենաերջանիկն է դարձնում:

Ուսումնասիրությունների համաձայն՝ Երկվորյակների 90%-ն իրենց կատարյալ երջանիկ են համարում և պատրաստ՝ կիսել այդ երջանկությունն իրենց շրջապատողների հետ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad
Դիտումներ: 763 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ