Համբույր ըստ աստղակերպի նշանի
20.01.2014, 11:29
 

   


Գիտե՞ք արդյոք, թե ինչպես են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների տեր մարդիկ: Պարզվում է, որ կենդանակերպի նշաններն իրենց ազդեցությունը կարող են թողնել համբույրի վրա: Հորոսկոպի տարբեր նշանների տեր մարդիկ համբուրվում և համբույրը ընկալում են միանգամայն տարբեր կերպ.
Խոյ. Հորոսկոպի այս նշանի տեր մարդիկ  չեն փայլում իրենց քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում են իրենց կրքոտությամբ:

 


Ցուլ. Կարծիք կա, որ այս նշանի տակ ծնված մարդիկ ունենում են ջերմ և փափուկ շրթունքներ: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները:

Երկվորյակ. Այս նշանի մարդիկ բավականին շատ են համբուրվում, սակայն աչքի չեն ընկնում կրքոտությամբ: Երկվորյակները բազմազանություն են փնտրում ու գնալով ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

Խեցգետին. Համարվում է ամենաշատ համբուրվող նշանը: Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ:

Առյուծ. Առյուծները համեմատաբար ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում:

Կույս. Կույսերը շատ ամաչկոտ են այս հարցում, համբուրում են բացառապես իրենց սիրած էակի հետ, քանի որ լինելով զզվող, երբեք չեն համբուրի նրան, ով դուր չի գալիս նրանց:

Կշեռք. Այս նշանի տեր մարդկանց համարում են համբույրի վարպետներ, կհամբուրվեն ում հետ ասես և որտեղ ասես: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:

Կարիճ. Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում, քանի որ նա համբուրելիս ցույց է տալիս ինչպես իր սերը, այնպես էլ ատելությունը:

Աղեղնավոր. Լավ տրամադրության դեպքում նրանք կարող են համբուրել առաջին պատահածին: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, չնայած աչքի չեն ընկնում համբուրվելու տեխնիկայով:

Այծեղջյուր. Նրանց համբույրները սառն են և անզգացմունք, դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Այծեղջուրը ամենաքիչ համբուրվող նշանն է:

Ջրհոս. Իրենց համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով են համբուրում:

Ձկներ. Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Ձկները առավել սիրում են, երբ իրենց համբուրում են:
 


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Admin | Տեգեր: Աստղագուշակ
Դիտումներ: 9663 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 4.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ