| 13.04.2015, 10:46 | |||||||
Խոյ 21.03 - 20.04 Նյարդային և բռնկուն սրիկա: Այսքանով ամեն ինչ ասված է: Վատ արարք գործելուց հետո կամ անմիջապես ներողություն է խնդրում, այն էլ բարձրաձայն, թատերական էֆեկտներով, կամ էլ չի խնդրում. հպարտությունն է խանգարում:
Ցուլ 21.04 - 21.05 Հաշվենկատ սրիկա: Նրան անիմաստ է հարցնել, թե արդյոք գիտակցում է, թե ինչ է անում: Հավատացեք՝ գիտակցում է: Նա անպայման հաշվարկել է նաև, թե որտեղ պիտի խփի, որպեսզի առավել ցավոտ լինի:
Երկվորյակ 22.05 - 21.06 Թեթևամիտ սրիկա: Հաճախ պարզապես չի հասկանում, որ իրեն վերջին սրիկայի պես է պահում: Արած սրիկայության մասին մոռանում է 5 րոպեից:
Խեցգետին 22.06 - 22.07 Ամենադժբախտ սրիկան: Այդ դուք եք սրիկան, իսկ նա հանգամանքների անմեղ զոհ է: Եվ դա այդպես կլինի ամեն անգամ, եթե նրա սրիկայությունները մի քանի անգամ գերազանցեն ձեր զանցանքներին: Ավելին՝ նա հոգ կտանի, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես եք վարվել իր նման դժբախտ էակի հետ:
Առյուծ 23.07 - 23.08 Ինքնասիրահարված սրիկա: Նա իմաստուն է, նա թագավոր է, իսկ մյուսները՝ ոտքերի տակ գտնվող աղբ: Այս մտածելակերպից էլ բխում են իր բոլոր սրիկայությունները:
Կույս 24.08 - 23.09 Հիշաչար սրիկա: Մի անգամ դուք նրան նեղացրել եք, ուրեմն արժանի պատասխան կստանաք հիմա: Այս բոլոր տարիների ընթացքում նա սպասում էր հարմար առիթի, որպեսզի վրեժխնդիր լինի:
Կշեռք 24.09 - 23.10 Վախկոտ սրիկա: Կշեռքներն այս ցուցակում առաջին հորիզոնականում են. այստեղ ստեցին, այստեղ բամբասեցին, այնտեղ դավաճանեցին: Սա նրանց կենսակերպն է: Եվ այս ամենը պայմանավորված է վախկոտությամբ:
Կարիճ 24.10 - 22.11 Սկզբունքային սրիկա: Սկզբունքները կարող են տարբեր լինել, դրանց մեջ չէ խնդիրը: Նա համարում է, որ եթե խախտել եք ինչ-որ կանոն, պիտի պատժվեք: Նա իրեն արդարադատության գիտակ է համարում:
Աղեղնավոր 23.11 - 21.12 Սկանդալային սրիկա: Նա կոնֆլիկտներից պարզապես հաճույք է ստանում:
Այծեղջյուր 22.12 - 20.01 Համառ և սահմանափակ սրիկա: Ցլի անտարբերությունը + առյուծի եսասիրությունը + իրենց սեփական անկրկնելի անխելքությունը: Ի հավելումն՝ ագահությունը:
Ջրհոս 21.01 - 18.02 Ցինիկ սրիկա: Պատվավոր երկրորդ հորիզոնականում են ջրհոսները: Ինչ-որ սրիկայություն կանեն, միայն որպեսզի հաճույք ստանան ձեր տառապանքներից:
Ձկներ 19.02 - 20.03 Անտարբեր սրիկա: «Օգնեցե՜ք» լսելով՝ ամուր կփակի պատուհաններն ու դռները: Մի սպասեք, որ նա ձեզ օգնության կգա, անգամ եթե ամենահարազատ մարդն եք նրա համար: Այս մասին գրում է MyPage.am-ը:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ ) >
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2688 | Բեռնումներ: 0
| | | |||||
