04.07.2015, 09:46 | |||||||
![]()
  Kiss.am
Աստղերը հուշում են, թե կենդանակերպի որ նշանները կամուսնանան 2015 թվականին: Խոյ Կենդանակերպի այս նշանը տարին կանցկացնի բավականին բուռն և դինամիկ ռիթմերով, սիրային արկածներն ու նոր ծանոթություններն անպակաս կլինեն խոյերից, սակայն ամուսնություն և հարաբերությունների օրինականացում այս տարի խոյերին չի սպասվում: Ցուլ Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները դեմ չեն լինի իրենց սիրելիի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա հասցնելու և նրա հետ ընտանիք կազմելու համար, հատկապես, որ ցուլերն այս տարի բավականին շատ ծրագրեր և նպատակներ ունեն իրենց առջև դրված: Սակայն այս տարի ամուսնական հարցի առումով, ամեն ինչ կապված կլինի նրանց զուգընկերոջ ցանկություններից և ծրագրերից: Երկվորյակներ Երկվորյակների մտերմիկ շփումներն ու ընկերական փոխհարաբերությունները այդպես էլ չեն վերածվի լուրջ որոշումների: Այս տարի հանդիպած սիրելի և հաճելի մարդիկ այդպես էլ կմնան ընկերներ՝ առանց պարտականությունների և պարտավորվածությունների: Խեցգետին Աշխարհին և ամեն երևույթին թեթև նայող խեցգետինները 2105-ին կրկին առավել հեշտ և զվարճալի կերպով կմոտենան սիրելիի հետ հարաբերություններին, որն իր հերթին կտա հաճելի արդյունք: 2015-ին կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները կարող են ծրագրել և կյանքի կոչել իրենց երազանքների հարսանիքը: Առյուծ Կենդանակերպի այս նշանի տակ ծնված անհատականությունները՝ առյուծները, վստահ կլինեն, թե իրենց որոշումների, թե ծրագրերի հարցում: Սակայն նրաց այս տարի հատկապես հիվանդագին կերպով կխանգարի սեփական ազատությունից զրկվելու վաղը. եթե զուգընկերը կարողանա չեզոքացնել նրա ազատությունը կորցնելու վաղը, ապա կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները նույնպես այս տարի կամուսնանան: Կույս Այս տարի կույսերի զուգընկերներն այնքան էլ հակված չեն լինի ամուսնության. նրանք ամեն ինչ կանեն հարաբերությունները օրինականացնելու գործընթացը հնարավորինս երկարաձգելու և, ինչու ոչ, նաև չեզոքացնելու համար: Կշեռք Սիրառատ կշեռքներն այնքան աշխույժ և ակտիվ կլինեն այս տարի, որ հնարավոր է ամուսնանան նույնիսկ երկու անգամ: Սա, իհարկե, հումոր է, սակայն այն, որ նրանց կյանքում 2105-ը կարող է լինել ճակատագրական՝ միանշանակ: Աստղերը խորհուրդ են տալիս կշեռքներին լինել ավելի զգույշ զուգընկերոջ ընտրության հարցում, քանի որ երկրպագուները կլինեն շատ, ինչի արդյունքում ընտրություն կատարելը պետք է իրականացվի առվել զգուշավոր կերպով: Կարիճ Որպեսզի կարճիներին ստիպեք ամուսնանալ, ուրեն պետք է նրանց առաջարկեք ոչ ստանդար կամ հնարավորինս անկրկնելի մի բան, որի արդյունքում նրանք կտան իրենց համաձայնությունը: Իսկ նրանց հարսանյաց արարողությունը կարող է իրականանալ ամռանը, իհարկե, շքեղ ավտոմեքենաների և փայլերի ուղեկցությամբ: Աղեղնավոր Սիրելիի նկատմամաբ թեժ կրակնն ու սերը աղեղնավորներին ողջ տարավա ընթացքում կտանեն ամուսնանալու երազանքներն իրականացնելու աշխարհ: Ի դեպ, նրանք պատվով կյանքի կկոչեն իրենց երազանքները: Այծեղջյուր Ի տարբերություն կենդանակերպի այլ նշանների, այծեղջյուրներն այս տարի առանձնապես ամուսնանալու ոչ մի ցանկություն չեն ունենա: 2015-ին նրանք ոչին չեն ցանկանա փոխել իրենց կյանքում և շրջապատի հետ ունեցած հարաբերություններում: Ջրհոս Կենդանակերպի այս նշանները դեմ չեն ամուսնանալ այս տարի, և ոչ միայն դեմ չեն, այլև իրենք են պատրաստ ամեն ինչ անելու, որպեսզի սիրելիի հետ հարաբերություններն ավարտվեն գեղեցիկ և յուրօրինակ հարսանյաց արարողությամբ: Այս տարվա ամուսնությունները, չնայած որ, նրանք կիրականացնեն ըստ հաշվարկի, ոչ թե ըստ զգացմունքի, սակայն ի ուրախություն նրանց, հաշվարկով ամուսնությունը նույնպես հաջող ավարտ կունենա: Ձկներ Այս տարի ձկները կունենան ամուսնության բազմաթիվ հնարավորություններ: Կենդանակերի այս ռոմանտիկ նշանները պետք է չմոռանան, որ հեքիթային և իդեալական սեր գոյություն ունի միայն գրքերում, ուստի պետք է ավելի իրատեսական գտնվել և ճիշտ ընտրություն կատարել:- հաղորդում է Wedding.am-ը
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3033 | Բեռնումներ: 0
| | |