...Ես չեմ ուզում քեզ հանդիպել. Շտապում եմ ճամփաս թեքել, երբ իմ դեմ ես ելնում հանկարծ...
11.02.2015, 00:26
 

   kiss.am

...Ես չեմ ուզում քեզ հանդիպել. Շտապում եմ ճամփաս թեքել, երբ իմ դեմ ես ելնում հանկարծ...

Սիլվա Կապուտիկյան

ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ

Ես չեմ ուզում քեզ հանդիպել,
Քեզ չեմ ուզում տեսնել անգամ,
Շտապում եմ ճամփաս թեքել,
Երբ իմ դեմ ես ելնում հանկարծ:

Ես ուզում եմ, ի՜մ անձկալի,
Իմ աչքի դեմ, իմ խորքերում
Այնպե՛ս մնաս, ինչպես այն հին,
Ձմեռայի՜ն այն գիշերում:

Այնպես սիրո՜ղ, այնպես նկո՜ւն,
Աչքերիդ մեջ` կապույտ ու շող,
Ու փաթիլի նման քնքուշ,
Ու կրակի նման այրվող:

Երբ հալվո՜ւմ էր մի ողջ ձմեռ
Տաք շշունջից քո շուրթերի.
Այս լուսնի տակ չասվա՜ծ խոսքեր`
Անկրկնելի՜, անկրկնելի՜:

Երբ թվում էր` կարող էիր
Մոռանալ քե՜զ, անուն ու փառք,
Աշխարհը մե՜ծ, աշխարհն անծի՜ր
Փռել փոքրիկ իմ ոտքի տակ:

Ոչ, չեմ ուզում ես քեզ տեսնել
Այդպես խաղա՜ղ, այդպես հանգա՜ծ,
Շտապում եմ ճամփաս թեքել,
Երբ իմ դեմ ես ելնում հանկարծ...

 

 

HD որակով դիտել այստեղ:


Հատված Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՄՈՒՆՔ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սիլվա կապուտիկյան, սիրո տողեր, Հայկ Բլբուլյան, պոեզիա, սիրո պատմություններ, ասմունք
Դիտումներ: 2436 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ