Կատարելագործենք մեր հայերենը. մաս 6 (AUDIO)
12.04.2014, 15:42
 

   kiss.am

Մայրենի լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, գիտություն սովորելու բանալի, այլև ուրիշ լեզուներ լավ ու արագ սովորելու անհրաժեշտ հիմք: Այնպես որ միշտ տեղին է խորանալ նրա խորհրդավոր գաղտնիքների մեջ և ավելի հարստացնել  սեփական խոսքը: Մաքրի՛ր  խոսքդ, աննկատ կմաքրվի և հոգիդ:

Կատարելագործենք մեր հայերեն

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

Աշխարհի ժողովուրդները խոսում են 2000-ից ավելի լեզուներով, որոնց շարքում հայերենը գրավում է 38-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է չինարենը` 1.3 միլիարդից ավելի մարդ: Նրան հետևում է անգլերենը` ավելի քան 450 միլիոն մարդ, իսպաներենը` 320 միլիոն, ռուսերենը` 250 միլիոն, արաբերենը` 190 միլիոն: Այս 5 լեզուները և ‎ֆրանսերենը կազմում են ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուները:
*   *   *
Աշխարհի ժողովուրդների մեկ երրորդը խոսում է ընդամենը 22 լեզվով. բացի վերը նշված չինարենից, անգլերենից և մյուսներից, ամենատարածվածներն են հինդի լեզուն, բենգալերենը, պորտուգալերենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը, ճապոներենը: Հայոց լեզվով խոսում է 7 միլիոնից ավելի մարդ:
*   *   *
Հնագույն լեզուներից են շումերերենը, աքքադերենը, խեթերենը, եբրայերենը, պարսկերենը:
*   *   *
Կան լեզուներ, որոնցով խոսում են տարբեր երկրների ժողովուրդներ, ԱՄՆ-ում, Անգլիայում, կանադայում, Ավստրալիայում, Նոր Զլանդիայում խոսում են անգլերեն, Գերմանիայում և Ավստրիայում` գերմաներեն:
*   *   *
Պատահում է նաև հակառակը.Բելգիայում խոսում են ‎‎ֆրանսերեն և Ֆլամանդերեն, Շվեյցարիայում և Սինգապուորւմ պաշտոնական լեզուները 4-ն են: Շվեյցարիայում` ռոմաներենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը և իտալերենը, Սինգապուրում` մալայերենը, անգլերենը, չինարենը, թամիլերենը: Վատիկանում իտալերենին զուգահեռ` պաշտոնական լեզու է նաև լատիներենը:
*   *   *

 Գոյություն ունեն հայկական ծագում ունեցող 3 բառեր, որոնք ոչ մի լեզվով չեն թարգմանվում և հնչում են նույն ձևով: Դրանք են կարպետ, սատանա և խաչքար:

Իմացիր ավելին քո անվան մասին:

1.    Ալբերտ - գերմանական է, նշանակում է ազնվափայլ,
2.    Ահարոն` եբրայական  է, իմաստը` իմացող, ուսուցանող
3.    Անժելա` ‎ֆրանսիական , իմաստը` հրեշտակ,
4.  Աննա` նշանակում է շնորհալի, ողորմած, ծագումով եբրայական
5.    Անահիտ` հայական է, նշանակում է անպիղծ, անարատ
6.    Արման` նշանակում է իղձ, կարոտ, պարսկական է
7.    Արշակ, իմաստը` արջուկ, կրկին պարսկական
8.    Արսեն- առնական, ամրակուռ, ծագումով պարսկական
9.    Արտակ` նշանակում է սրընթաց: Պահլավական է
10.   Ալվինա` իմաստն է` շիկահեր, սպիտակադեմ

Հիշեցնեմ մի քանի  հայկական անուններ, որոնք կարող եք օգտագործել նորածիններին անվանակոչելիս.. Աբգար` ավագ այր, Ազնավուր` երևելի մարդ, Առաքել` առաքյալ բառից, նշանակում է ուղարկված, պատգամավոր, Անուշ` քաղցր, անուշիկ իմաստով:

Եթե նորածին ունեք, ով դեռ անուն չունի, օգտվեք այս ցանկից, և թող երեխան երջանիկ մեծանա:

Հայերեն խոսքում առկա բառագործածության, բառաձևի և խոսքաշարույթի առավել տարածված սխալներ:

Խուսափե՛ք անգրագիտությունից մեր ծրագրի օգնությամբ:

Մի՛ շփոթեք Այլասերություն և  այլասիրություն բառերը: Այլասերությունը կամ այլասերումը անբարոյականությունն է, բարքերի անկումը: Այլասերված մարդ, այսինքն`  =  անբարոյական, փչացած մարդ:

Այլասիրությունը ընդհակառակը, դրական բովանդակություն ունի. իր անձը կամ սեփական շահը անտեսելու գնով անգամ այլոց սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողությունն է, օտար բառով` ալտրուիզմ:

Կա նաև այլասեռված բառը, որ նշանակում է «սեռը փոխած»:

Տարբերակե՛ք ավանդույթ և ավանդություն բառերը: Ավանդություն նշանակում է ավանդազրույց, պատմություն, հնից եկող զրուցապատում (օրինակ Հայկի և Բելի ավանդությունը): Ավանդույթը սովորույթն է, ընդունված կարգը, տռադիցիան: /Օրինակ «Մեր ժողովրդի կյանքում Տնօրհնեքի ավանդույթը վաղ ժամանակներից է գործում»:

Բարդություն և բարդույթ: Բարդությունը դժվարությունն է, բարդ, անհասկանալի լինելը: Բարդույթը օտար բառով կոմպլեքսն է, օրինակ` թերարժեքության բարդույթ: Սխալ է ասել. «Այդ հարցի լուծումը շատ բարդույթների ունի»:

Ծրագրել և ծրագրավորել: Ծրագրելը ծրագրեր կազմելն է, ինչ-որ բան մտադրվելը: «Ես ծրագրում եմ վերջացնել գործերս մինչև երկուշաբթի»: Իսկ ծրագրավորելը համեմատաբար նոր կազմավորում է, որը նշանակում է ծրագիր կազմել համակարգչի համար: Պարզ ասած ռուսերեն պռագռամիստ–ի  ծրագրավորողի աշխատանքն է: (Սխալ է ասել. «Կառավարությունը ծրագրավորել է բարձրացնել թոշակառուների աշխատավարձը»): Ծրագրավորելը կարելի է կիրառել նաև մարդկանց առնչությամբ, օրինակ «Հետախույզին ղեկավարությունը հետևողական ծրագրավորել էր»:

***

Հսկեք ձեր լեզվին յուրաքանչյուր միջավայրում,  կիրառեք այն, ինչ լսեցիք այսօրվանից, ուղղեք ձեր զրուցակիցների սխալները: Հայերենը մեր ազգային արժեքն է: Ծրագրի վերջում օրվա խորհուրդը բոլոր նրանց, ովքեր ցոնկություն ունեն կատարելագործել զրուցելու իրենց արվեստը. Լեզվական միջոցներրի ընտրությունը պետք է պայմանավորվի ասելիքով: Չի կարելի նույն թեմայի մասին խոսել նույն ձևով երեխայի և մեծահասակի հետ: Դրանք պետք է համապատասխանեն ունկնդրի կարողություններին:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ճիշտ խոսենք հայերեն | Ավելացրեց: Admin | Տեգեր: Ճիշտ խոսենք հայերեն
Դիտումներ: 1521 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 4.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ