Զվարճալի դեպքեր Բեռնարդ Շոուի կյանքից
06.02.2014, 21:24
 

   


Զվարճալի դեպքեր Բեռնարդ Շոուի կյանքից

Ես ինքս


Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
- Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
- Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:

Բնութագիր

Դերասան Ն-ն խնդրեց Բեռնարդ Շոուին տալ իրեն գրավոր բնութագիր, և Շոուն գրեց հետևյալը. ’’Դերասան Ն-ն խաղում է Համլետ, Ռոմեո, Ֆերդինանդ, դաշնամուրի վրա, թավջութակի վրա, բիլիարդ: Վերջինի վրա հոյակապ է խաղում’’:

Ձեր մասին եմ մտածում

Շոուն հանդիպեց ծանոթ ամերիկյան ֆինանսիստի, ով ցանկացավ խոսակցության մեջ մտնել հայտնի գրողի հետ.
- Միստեր Շոու, ինչո՞վ եք Դուք այդպես անհանգստացած: Ինչի՞ մասին եք մտածում: Ես պատրաստ եմ զոհաբերել դոլլար, որպեսզի դա իմանամ:
- Այն, ինչի մասին ես մտածում եմ, չարժե այդքան փող,- պատասխանեց Շոուն:
Սակայն ամերիկացին չէր նահանջում.
- Այնուամենայնիվ ինչի՞ մասին եք մտածում:
Պատասխանն այս անգամ սպասել չտվեց.
- Ես մտածում եմ Ձեր մասին…

Դրախտը և դժոխքը

Ինչ-որ ռազմատենչ հոգևորական նախազգուշացրեց Շոուին, որ վերջինիս ստեղծագործությունները նրան դեպի դժոխք կտանեն.
-Դա ինձ չի վախեցնում,- պատասխանեց Շոուն,- Եվ դրախտը, և դժոխքն ունեն իրենց առավելությունները: Դրախտում հոյակապ եղանակ է, իսկ դժոխքում` ընտրյալ հասարակություն:

Բարություն

Ինչ-որ պիեսի հեղինակից Շոուն պրեմիերային ներկա գտնվելու հրավեր ստացավ: Սակայն այդ հրավերն ուղարկված է եղել առանց մուտքի տոմսի, իսկ թատրոնում էլ շվեյցարը հրաժարվեց առանց տոմսի նրան ներս թողնել: Միայն թատրոնի ադմինիստրացիայի միջամտության շնորհիվ թյուրիմացությունը հարթվեց: Ներկայացման ավարտից հետո Շոուն, գտնելով շվեյցարին, ով չէր ուզում նրան թողնել թատրոն, տվեց նրան 1 ֆունտ ստեռլինգ` ասելով. ’’Ես համոզվեցի, որ ինձ ներս չթողնելով` Դուք իմ բարին էիք ցանկանում’’:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: Զվարճալի դեպքեր
Դիտումներ: 991 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ