Թոփ 100 ամենաազդեցիկ կանայք
05.11.2015, 07:06
 

   

Կանայք այնքան են ազդեցիկ դարձել, որ արժանացել են  Forbes ամսագրի ուշադրությանը։  Forbes–ն այս անգամ ցանկացել ու պարզել է աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը։

 

Թոփ 100 ամենաազդեցիկ կանայք

 

Բոլորը կարծում ենք համաձայն կլինեն ամսագրի հետ, քանզի Forbes–ի կարծիքով աշխարհի ամենազդեցիկ կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։ Նա երկար տարիներ այս պաշտոնին լինելով հանդերձ՝ չմոռացավ, որ կին է, ու միշտ նրան կարելի էր տեսնել կազմ ու պատրաստ։

Երկրորդ հորիզոնականում մեկ այլ գերհզոր երկրի՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է։

Իսկ ահա առաջին եռյակը եզրափակում է Բրազիլիայի պատմության առաջին կին նախագահ՝ Դիլմա Ռուսեֆը։

Աշխարհի նախորդ ամենաազդեցիկ կինը միայն ութերորդում է. նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինն է՝ Միշել Օբաման։ Հիշեցնենք, որ Միշելը չորս անգամ գլխավորել է այս ցուցակը։

Առաջին տասնյակում են նաև չորս բիզնեսլեդիները։ Իսկ 11-րդ հորիզոնականում երգչուհի Լեդի Գագան է։ Այստեղ այս տարի չկան ռուս ներկայացուցիչներ։

Իսկ ահա Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ-ը միայն 49-րդ հորիզոնականում է։

Այսպես, ազդեցիկ կանանանց ցուցակում ընդգրկված 8 կին առաջնորդներն ու խոշոր ընկերությունների 29 ղեկավարները միասին տնօրինում են շուրջ 30 տրիլիոն դոլար։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Davbad | | Տեգեր: http://kiss.am/publ/kanayq/5
Դիտումներ: 738 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ