Քարդաշյանների ֆենոմենը
03.01.2015, 11:15
 

   



Քարդաշյանների ֆենոմենը2007-ի աշնանը Քարդաշյան քույրերի մասին ոչ ոք գրեթե ոչինչ չգիտեր, ինչ էլ գիտեին, դժվար թե դրական բան լիներ: Նրանց վաղամեռիկ հայրը` մասնագիտությամբ փաստաբան, օգնել էր ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնին հաղթել դատում, որտեղ նրան մեղադրում էին իր կնոջ սպանության մեջ: Քիմն արդեն բոլորին զզվեցրել էր Փերիս Հիլթոնի հետ ակումբներ հաճախելով և իր սեքս-վիդեոյով: Հայաստանում մի խումբ ազգայնականներ նամակ-դիմում էին գրել, որում պահանջում էին, որպեսզի Քիմը հրաժարվի իր ազգանվան–յան վերջավորությունից և չարատավորի հայ կնոջ առաքինի կերպարը:

Երկու և կես տարի հետո Քարդաշյանները դառնում են մշակութային և կոմերցիոն կայուն երևույթ: «Քարդաշյանների շոուն», որ արդեն չորս սեզոն է ունեցել, անցել է բոլոր ռեկորդային սահմանները: kimkardashian.com-ը աշխարհի հայտնիների ամենապահանջված ու մեծ ռեյթինգ ունեցող կայքն է: Մեր կամքին հակառակ մեզ ստիպում են տեղյակ լինել քույրերի կյանքի ամենաչնչին փոփոխությունների մասին: Դրան նպաստում են բլոգները, ամսագրերը, կայքերը, հեռուստաընկերություններն ու ռադիոները:
Նրանց հայտնությունը չի զիջում իր դիրքերը չնայած քույրերը ոչնչով չեն առանձնանում: Թվում է, թե դա էլ նրանց գլխավոր խաղաքարտն է:

մանրամասները՝ հոլովակում:

Աղբյուրը


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: Քիմ Քարդաշյան, դիմանկար
Դիտումներ: 3596 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ