ՀԱՅ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐ. Արթուր Մեսչյան
05.11.2013, 23:03 | |||||||
![]() ![]() Տաղանդավոր երգահան և երգիչ Արթուր Մեսչյանը (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին Երևանում) մասնագիտությամբ ճարտարապետ է: Իր «Առաքյալներ» խմբի հետ համարվում է հայկական ռոքի հիմնադիրներից մեկը: 1967 թ-ին ընդունվելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ Մեսչյանը (վոկալ, ստեղնաշարային, ջութակ) Լևոն Մելիքյանի (կիթառ) և Գրիգոր Նալբանդյանի (հարվածայիններ) հետ ստեղծել է «Առաքյալներ¦ խումբը։ Խումբը մեծ ճանաչում է գտնում հայ երիտասարդության մեջ համերգների և համերգային ձայնագրությունների շնորհիվ (միակ օրինական «Ռեքվիեմ» ժողովածուն այդպես էլ լույս չի տեսնում)։ Չնայած պետական օրգանների ճնշմանը՝ խումբը գործեում է մինչև 1976 թ.: 1989 թ Մեսչյանն ընտանիքով մեկնում է ԱՄՆ՝ Բոստոն, որտեղ ստեղծում է «Առաքյալներ-90» խումբը (Վահան Արծրունու և Գուրգեն Մելիքյանի հետ) և թողարկում 4 ալբոմ։ 1996-ին Մեսչյանն ու իր խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շարքով ելույթ են ունենում Երևանի օպերայի դահլիճում: Մեսչյանը որոշ ժամանակ զբաղեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուհետև վերադառնում ԱՄՆ: Արթուր Մեսչյանն այսօր մշտապես բնակվում է Երևանում: ___ Արթուր Մեսչյանի՝ Կ. Դեմիրճյան համերգասրահում կայացած համերգի տեսագրություններն՝ ԱՅՍՏԵՂ http://masis.tv/component/option,com_afm/pid,131/vfile,1653/lang,hy/ http://masis.tv/component/option,com_afm/pid,131/vfile,1655/lang,hy/ http://masis.tv/component/option,com_afm/pid,131/vfile,1657/lang,hy/ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1056
| | |