Ամերիկյան Harmonix ընկերությունը ստեղծել է մի խաղ, որը հիմնված է լիվերպուլյան հանրահայտ քառյակի և նրա երգերի վրա: Harmonix ընկերությունը պատկանում է MTV Games-ին, ում շնորհիվ ստեղծվել է համակարգչային խաղերի աշխարհում մեծ աղմուկ հանած Rock Band խաղը: Այս խաղի ստեղծումը նշանակում է մեծ քայլ խմբի երգերի գոյությունը ներկայիս թվային աշխարհում ապահովելու համար:
ՓՈԼ ՄԱՔԱՐԹՆԻ
Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան` "ոսկե" կարգավիճակ ստացած շուրջ 60 ձայնասկավառակներով և 100 մլն օրինակով վաճառված սինգլներով:
Նրա "Yesterday" ստեղծագործությունը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը:
ՇԵՐԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1946թ. մայիսի 20-ին (Էլ-Սենթրո, Քալիֆորնիա): Ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի է, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով` հայ: Հաճախ նրան կոչում են «Փոփի Աստվածուհի»: Երգչուհին ճանաչվել է իր ինքնատիպ ու հմայիչ ձայնով: Արժանացել է մեկ Օսկարի, մեկ Գրեմիի, մեկ Էմմիի, երեք Գոլդըն Գլոբ և զանազան ուրիշ մրցանակների դափնեկիր է: Ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ` դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան գլխավոր հիթ շքերթները:
ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍ
2011 թվականի հումվարի 8-ին ամերիկուհի փոփ երգչուհին հասարակությանը ներկայացրեց իր նոր "Hold It Against Me" սինգլը, որն արված էր բրիտանական դաբսեթ ոճում: Նրա թվով յոթերորդ ալբոմը լույս տեսավ 2011-ի մարտին` Femme Fatale վերնագրով և հատկապես "Till The World Ends” hիթով գրավեց երաժշտասերների սերն ամբողջ աշխարհում: Ներկայումս ևս հիթ-շքերթների առաջին տեղերում է և կարծես երկրորդ շնչառությունն է ստացել: Փոփի կենդանի դասականներից է:
ՄԱԴՈՆՆԱ
Ամերիացի այս փոփ դիվան ծնվել է Bay City-ում, Միչիգան նահանգ, ԱՄՆ: Նա սերում է կանադական ֆրանսիացիներից: Հայրը` Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժիներ-դիզայներ Chrysler/General Motors ընկերությունում: Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում:
Երգչուհին մեծացէլ է կաթոլիկ ընտանիքում: Մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963թ.): Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա: Նա համոզեց հորը, որպեսզի հաճախի բալետի դասընթացների:
Երբ նրա դասախոսը համոզում է շարունակել պարուհու կարիերան, ապագա գերաստղը լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս Նյու Յորք: Որոշ ժամանակ աղքատ կյանք էր վարում, քանի որ գումար չուներ: Որոշ ժամանակ աշխատել է որպես մատուցողուհի:
ՖԵՐՋԻ
Իսկական անունով Ստեյսի Էնն Ֆերգյուսոնը ծնվել է մարտի 27, 1975 թ.: Ամերիկացի երգչուհի է, երգահան, դերասանուհի, նորաձևության դիզայներ: Նա The Black Eyed Peas հիփ հոփ խմբի մենակատարուհին էր մինչև մայրանալը: Երգչուհին ամուսնացել է դերասան Ջոշ Դուհամելի հետ 2009 թ. սկզբին, հինգ տարվա համատեղ կյանքից հետո:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: