ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. ՍԹԻՆԳ
04.11.2013, 15:55
 

   




«Սթինգ» բեմական անվան ծագման պատմությունը բավականին հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ մականվան ի հայտ գալու վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ կան: Հենց երգչի խոսքով` ինքն այսօր չի էլ հիշում որտեղից ծագեց այն:

 Ամենատարածված մեկնաբանությունը, որ տպագրվել է ամսագրերի ու գրքերի մեծ մասում պնդում է, որ Սթինգը կնքվել է այդ անվամբ Ֆենիքս ջազմեն (Phoenix Jazzmen) խմբում աշխատելու տարիներին: Խմբի ղեկավարների պահանջով բոլոր անդամները պետք է հանդես գային մականուններով: Երաժիշտը Սթինգ (թարգմանաբար անգլերենից նշանակում է խայթոց) մականունն ստացավ այն պատճառով, որ կրում էր դեղին ու սև զոլավոր սվիտեր: Խմբի անդամների կարծիքով նա շատ նման էր մեղվի: Գրքերի մեծամասնությունը «Սթինգ» անվան ծագումը կապում են Ֆենիքս ջազմեն խմբի տրոմբոնիստ Գորդոն Սոլոմոնի հետ:

Մյուս տարածված մեկնաբանության հեղինակը Քրիստոֆեր Սենդֆորդն է, ըստ որի Ֆենիքս ջազմեն խմբի անդամները առօրյայում, ցերեկային ժամերին սովորական տղաներ էին, բայց երբ երեկոյան հավաքվում էին նվագելու, վերածվում էին իսկական գանգստերների` հագուստով և մնացած ամեն ինչով: Ապահովագրական գծով փորձագետին կոչում էին Բրյուզեր ( Bruiser` աժդահա), իսկ սաքսոֆոնահարն ստացել էր «Ֆենգ» մականունը (Fang` ժանիք):

Երբ չափից դուրս կրքոտ երկրպագուների հետ կապված խնդիրներ էին առաջանում, Գորդոն Սոլոմոնը առաջ էր բրթում այն ժամանակ դեռ իր իսկական անունը կրող Գորդոն Սամներին` ասելով. «Սպանի’ր, Սթինգ»: Սթինգին այդքան էլ դուր չէր գալիս իր նոր անունը, և մի քանի շաբաթ անց նա բավականին բուռն ընդդիմացավ խմբի ղեկավարների գաղափարախոսությանը` հագնվել անպայման գանգստերի նման, կրել դեղին-սև զելավոր սվիտեր: Ըստ էության նա հասավ իր նպատակին և միայն դրանից հետո ընդունեց նոր անունը` ուրիշներին էլ խրախուսելով,որ իրեն Սթինգ դիմեն:

Համաձայն երրորդ վարկածի` մականունը Սթինգի համար հորինել է նյուքսլյան բիգ-բենդի հարվածային գործիքներ նվագող Ջեքի Դենթոնը: Նման անվան Գորդոն Սամները արժանացել է իր «տզրուկային» համառության և խմբակիցների ձևերը նմանակելու սովորության համար:
Թերևս ամենազվարճալի վարկածն է գրում Պիթ Ֆրեյմսը իր «Ռոք ընտանիքի կոճղեր» (Rock Family Trees) գրքում. ըստ նրա համերգներից մեկի ժամանակ Սթինգի տաբատի մեջ մեղու է մտել:

Գորդոն Սամները մեծացել է արտադրական Նյուքասլ մռայլ քաղաքում: Մայրը վարսավիր էր, հայրը` կաթնավաճառ: Չնայած հիմնական զբաղմունքին` մայրն ուներ դասական երաժշտական կրթություն և կարողանում է զարգացնել որդու բնատուր ունակությունները` սովորեցնելով նրան նվագել դաշնամուր: Կար առաջարկ անցնել երաժշտական դասական լուրջ մի դասընթաց, բայց Սթինգին ամենից շատ գրավում էին ջազը և կիթառը:

Որոշ ժամանակ ցածր ամսավճարով բանվոր, տաքսիստ, երթուղային հսկիչ և երաժշտության ուսուցիչ աշխատելուց հետո Սթինգը հնարավորություն է ստանում տեղափոխվելու Լոնդոն և նվագելու պրոֆեսիոնալների հետ: Քչերը գիտեն, սակայն այս ժամակահատվածում Սթինգը ստիպված է եղել նույնիսկ դառնալ շիկահեր և փոքրացնել քթի չափերը գովազդային հոլովակներում նկարահանվելու համար:
Շուտով նրան նկատում է ամերիկացի հարվածային գործիքներ նվագող Ստյուարտ Քոփլենդը և համոզում զբաղվել ռոք երաժշտությամբ: 1977թ.-ին նրանց միանում է կիթառահար Էնդի Սամերսը, և նրանք ստեղծում են «Փոլիս» ("The Police") խումբը: Նրանց «Ռոքսեն» ("Roxanne") երգը գրված ռոք-ռեգի ոճում, արագորեն արժանանում է Բի Բի Սիի ուշադրությանը և ակնթարթորեն դառնում հիթ:

Սինգլն այնքան լայն տարածում է գտնում, որ A&M ձայնագրման ընկերությունը կարճ ժամանակահատված անց թողարկում է նրանց առաջին "Outlandos D"Amour" ձայնասկավառակը: Դրան հաջորդում են "Regata De Blanc", "Zenyatta Mondatta" և "Ghost in the Machine" ալբոմները: Դրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկ հիթ ներառում էր:

"Synchronicity" սկավառակի թողարկումը 1983թ.-ին և մասնավորապես "Every Breath You Take" սինգլը երաժիշտների համար ապահովում են իրենց մնայուն տեղը փոփ երաժշտության պատմության մեջ: Փառահեղ միջազգային համերգաշարից հետո Սթինգը որոշում է , որ խմբի կազմում հասել է գերագույնին, ինչ հնարավոր էր, և խումբը ցրվում է հանրահայտության գագաթնակետում:

Սթինգի ինքնուրույն կարիերան դասավորվաում է ոչ պակաս հաջող: Նրա "Dream of the Blue Turtles" ալբոմը` ջազային տարրերով, ստանում է պլատինե կարգավիճակ: "Soul Cages" (1991) ալբոմով (որի ձայնագրությունները համընկնում են ծնողների մահվան հետ) և "Ten Summoner"s Tales" (1993) սկավառակով Սթինգը ներկայանում է որպես հասուն կոմպոզիտոր:

Երկու ալբոմներն էլ ստանում են «Գրեմի» բարձրագույն պարգևներ: 1996թ.-ին լույս տեսած "Mercury Falling" ալբոմում Սթինգը շարունակում է նույն խոհուն-մեդիտատիվ տրամադրությունը. 45-ամյա երաժիշտը խորհում էր իր տարիքի, անցած տարիների, սեփական հողեղենության մասին:

Սթինգի կարիերան կինոյի ոլորտում դասավորվում է անհարթ: Զուգահեռ երաժշտական գործունեությանը` Սթինգն ակտիվորեն նկարահանվել է կինոյում (13-ից ավելի ֆիլմերում), սակայն այդպես էլ չի կարողացել կայանալ որպես մեծ դերասան: Նրա առաջին ֆիլմը «Քառաձայնությունն» էր` թողարկված դեռ 1979թ.-ին: Հաջորդել են մյուսները 1982թ-ին, 84—ն, 85-ին, սակայն նա այդպես էլ չի փայլել կինոյում: Նրա մասնակցությամբ, թերևս, երկու ֆիլմ են հաջողություն արձանագրել. "Brimstone and Treacle"-ը և "Quadrophenia"-ն:

Իր քաղաքական ակտիվությունը Սթինգն օգտագործել է բրազիլական անտառների պահպանման և միջազգային համաներման աջակցության հիմնահարցերի լուծման համար:

Սթինգն իր բացառիկ երաժշտական տաղանդն ապացուցեց է նաև նոր ժամանակներում, օրինակ «Desert rose» երգի պարագայում, որտեղ համագործակցելով հրաշալի արաբ երգչի հետ` նոր արևելյան ուղղություն բացեց ժամանակակից արևմտյան երաժշտության մեջ: Ուղությունն անմիջապես շարունակություն ստացավ այլ միջազգային աստղերի կողմից (Մադոննա, Սառա Բրայթման, Հելեն Սեգարա և այլք) : Նա նույնիսկ այսօր կարողանում է հանդես գալ որպես նորարար: Չնայած պատկառելի տարիքին` երաժշտական հնչողության առումով նույնիսկ այսօր գերազանցում է բազմաթիվ երիտասարդ արտիստների: Վառ ապացույցներ են վերջին տարիներին թողարկված "Send your love", "My funny friends and me" երգերը:

Իր երկարամյա կողակցի, երեխաների և շների հետ Սթինգն այսօր ապրում է համեմատաբար խաղաղ կյանքով մերձլոնդոնյան մի բնակավայրում: Նա շարունակում է ստեղծագործել, զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նախկինում, այսօր էլ բնության պաշտպանության ակտիվ կողմնակից է : Նա ունի 7 երեխա` երկուսը առաջին կնոջից, 5-ը` երկրորդից:


Սթինգն, անկասկած, դասվում է իր տեսակի մեջ օրինակելի երգիչների շարքին: Նրա հաջողության գաղտնիքը չափազանց հստակ է. Սթինգը գրում է իսկապես ինտելեկտուալ երաժշտություն, իսկ իր իսկ երգերի կատարումն առանձնանում է եզակի նրբությամբ ու անկեղծությամբ: Նրա երգերի խոսքերը, ի տարբերություն շատ հեղինակների, ովքեր «դնում են» դրանք երաժշտության վրա, լեցուն են խորը իմաստով: Սթինգի երաժշտությունը հարուստ «սնունդ» է մտքի և սրտի համար:






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: երաժշտական դիմանկար
Դիտումներ: 971 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ