Երաժշտական մեծերը. Բրայան Մքնայթ l Brian McKnight.
09.03.2014, 12:47
 

   


Brian McKnight. երգահան, դաշնակահար, կիթառիստ

Երաժշտական մեծերը. Բրայան Մքնայթ l Brian McKnight.

Սոուլի վերականգնողներից մեկը, երգահան, դաշնակահար, կիթառիստ, ջազային շեփորահար… Իմ ամենահոգեհարազատ երգիչներից մեկը, ում երգերի տակ մեծացել եմ: «Ես նվագում եմ, երգում, բայց չեմ թռվռում: Ոչ ոքի չեմ  դանակահարել, ոչ ոքի չեմ սպանել ու, պարզ ասած, իմ ձայնը նույնն է հնչում և սկավառակներում, և համերգների ժամանակ»,- ասում է երգիչը:

Բրայանը, ըստ էության, 90-ականների վերջին  R’n’B արտիստներից է: Իր 15-ամյա գործունեության ընթացքում  մեզ նվիրել է այնպիսի բալլադներ, ինչպիսիք են «One Last Cry», «Anytime», «Show Me the Way Back To Your Heart» երգերը,  «Whenever You Call» զուգերգը Մերայա Քերիի հետ, վերջապես հիթ շքերթներում ռեկորդակիր տեղեր գրաված «Back at One»-ը:

Երաժշտական մեծերը. Բրայան Մքնայթ l Brian McKnight.

Այս երգերը սիրո, սիրային ելևէջումների իսկական հիմներ էին այնքան ժամանակ, մինչ հայտնվեց «Neo» ուղղությունը սոուլի մեջ` իր երիտասարդ ներկայացուցիչներով: Անկախ ամենից, նա մեծ երաժիշտ է, անզուգական ձայնի տեր երգիչ, ով իր ձայնի խաղերով ու մելիզմներով անտարբեր չի թողնի բարձրակարգ երաժշտության ոչ մի երկրպագուի:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: դիմանկար
Դիտումներ: 1141 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ