Կյանքի կանոններ Հարիսոն Ֆորդից
02.04.2014, 09:13
 

   

 Կյանքի կանոններ Հարիսոն Ֆորդից

Ոչ ոք ի վիճակի չէ լավ ֆիզիկական վիճակ պահպանել 70 տարեկանում, և ես` նույնպես, բայց ես կարող եմ շատ լավ ձևացնել, որ դեռ լավ ֆիզիկական վիճակում եմ:   
Եթե ձեր գրառումների բլոկնոտում ամեն երկրորդ անունից առաջ գրված է բժիշկ բառը, ուրեմն դուք արդեն ծերացել եք:  


Դերասանի մասնագիտության մեջ ես ամենից շատ սիրում եմ այն, որ 25 տարվա ընթացքում ստիպված չես ամեն օր միևնույն ժամին գալ միևնույն գրասենյակը:   
 
Եթե դու աշխատում ես կինոարտադրության բնագավառում, միայն երկու վայր կա, որտեղ կարող ես բնակվել` Լոս-Անջելես և Նյու Յորք:  
 
Երբեք չեմ հասկացել իրենց լավագույնը հռչակելու մարդկանց ձգտումը:
 
Ատում եմ, երբ ռեժիսորն ասում է` հավատա ինձ. ինչու ես պետք է փոխարինեմ  50 տարվա դերասանական փորձս նրա վստահությամբ:
 
Ես սիրում եմ ընտանիքս, թռչել ինքնաթիռով, զբաղվել վայրի բնության և մարդու իրավունքների պաշտպանությամբ:  
 
Ամենից շատ ԱՄՆ-ում ինձ դուր չի գալիս այն ուղին, որն իշխանությունները բռնել են արտաքին քաղաքականության հարցում: Այլոց փոխարեն որոշումներ կայացնելու հարցում մենք չափն անցել ենք:  
 
Հայրս իռլանդացի էր, իսկ մայրս հրեա, միակ բանը, որ պահում էր նրանց միասին այն էր, որ երկուսն էլ դեմոկրատ էին:   
 
Եթե ես կարողանայի որևէ գերբնական հատկանիշ ձեռքբերել, դա, միանշանակ, կլիներ անտեսանելի դառնալու ունակությունը:  
 
Փոքր որդիս 10 տարեկան է, և ես ցանկանում եմ ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ հետևել, թե ինչպես է նա մեծանում:  
 
Իմ առաջին երեխան ծնվել է, երբ ես 25 տարեկան էի, և դա խղճուկ տեսարան էր. երեխա, որը երեխա է դաստիարակում: 

Չեմ հասկանում, թե ինչու են ծնողները ցանկանում, որ երեխաները կրկնեն նրանց ուղին:  
 
Մի ժամանակ ես ասում էի, որ փոշմանում եմ իմ առաջին ամուսնության համար, դա այդպես էր, քանի դեռ ես չամուսնացա երկրորդ անգամ:  
 
Ինչ որ բան ունենալու մեծագույն հաճույքն այն ինչ որ մեկի հետ կիսելու հնարավորությունն է:  
 
Դու կարող ես նկարել մի նկար, որը հասկանալի կլինի միայն քեզ համար, և դա կլինի արվեստ: Սակայն, չես կարող նման սկզբունքով ֆիլմ նկարել, այն բոլորի համար է:  
 
Իմ տարիքը չի վախեցնում ինձ, վերջապես ես հնարավորություն ունեմ խաղալ տարիքով մարդկանց դերեր առանց գրիմի:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: ավելի մոտիկից
Դիտումներ: 891 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ