15.04.2014, 21:32 | |||||||
![]() «Լռիր և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց խելացի կլինի»… Սա մեր համերգի կարգախոսն էր: Իսկապես, պետք է խոսել այն ժամանակ, երբ ասելիքդ կշիռ ունի, և պատասխանատու ես ասածիդ համար: «Արձագանքի» բոլոր երգերի ասելիքը կշռադատված է և մտածված: Մեզ երբեք, նաև դեռ երիտասարդ տարիքում, չի գրավել անցողիկ մակերեսային հաջողությունը: Միշտ փորձել ենք ստեղծել արժեքավոր, յուրահատուկ-օրիգինալ երաժշտություն, ունենալ մեր արմատներից բխող, հայեցի և, միևնույն ժամանակ, ուրույն ձեռագիր: Իմ սիրուհի Երևանն ես, ով քեզ սիրեց, դու նրանն ես… Չեմ ուզում, որ մարդիկ հեռանան մեր երկրից, բայց նաև չպետք հանդուրժել այն ամենը, ինչը նրանց ստիպում է հեռանալ: Հայ ժողովուրդը մեծ մարգագետնում աճող մի փոքրիկ ծաղիկ է, և չի կարելի թույլ տալ, որ այդ ծաղիկը կարմիր գրքում գրանցվի: Պետք է ո°չ ասել ստին, կողոպուտին,ազգադավությանը: Ուզում եմ կրկին տեսնել մեր համով-հոտով Երևանը, սրտաբաց ու ազնիվ երևանցուն… հիմա մեր քաղաքը մեյդան է դարձել, երևանցին փոխվել է, կորցրել է իր հպարտ քայլվածքը, հիմա նա խեղճացած է… Արտավազդ Բայաթյան ԼՍԵԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԱՐՁԱԳԱՆՔ-Ի ԵՐԳԵՐԸ
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1024
| | |