Տատյանա Բուլանովան ևս բաժանվեց
23.08.2013, 08:32 | |||||||
![]() Աստղային սիրո հերթական գեղեցիկ հեքիաթն իր ավարտին է մոտեցել. երգչուհի Տատյանա Բուլանովան և ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովն ամուսնալուծվում են: Ի տարբերություն Գարիկ Խարլամովի՝ Ռադիմովը չի պատրաստվում պահանջել համատեղ կյանքում ձեռք բերված կարողությունը՝ չնայած կիսելու շատ բան կա:
![]() Օրինակ, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող երկհարկանի առանձնատունը: Զապադնայա Լիցա կոչվող ավանում են բնակվում հայտնի քաղական գործիչներն ու խոշոր գործարարները: Այստեղ կողմնակի մարդկանց մուտքը արգելված է: Ավան կարող են մուտք գործել միայն բնակիչներից մեկի հրավերով: Տատյանան և Վլադիսլավն այս տունը գնել էին իրենց որդու ծնվելուց առաջ, որի համար բավականին մեծ գումար էին վճարել և նույնիսկ պարտքերի մեջ էին հայտվել: ![]() «Սա այն վայրերից է, որտեղ ես ինձ, իրոք, երջանիկ եմ զգում: Սակայն ամուսնալուծության դեպքում համատեղ կյանքում ձեռք բերված գույքը բաժանման է ենթակա: Ցավալի կլներ, եթե այս տունը վաճառվեր»,– խոստովանել է Բուլանովան: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1056
| | |